Երևանում՝ 11:07,   19 Մայիս 2024

Tesla-ն կարող է 2 միլիարդ դոլար ներդնել Հնդկաստանում ավտոմեքենաների համատեղ արտադրության մեջ

Tesla-ն կարող է 2 միլիարդ դոլար ներդնել Հնդկաստանում ավտոմեքենաների 
համատեղ արտադրության մեջ

ԵՐԵՎԱՆ, 10 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Էլեկտրամոբիլներ արտադրող ամերիկյան Tesla-ն բանակցություններ է վարում Reliance Industries-ի հետ՝ Հնդկաստանում ավտոմեքենաներ արտադրելու նպատակով համատեղ ձեռնարկություն ստեղծելու շուրջ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է The Hindu Business Line հրատարակությունը՝ վկայակոչելով իրազեկ աղբյուրի:

Աղբյուրի խոսքով՝ բանակցությունները գտնվում են սկզբնական փուլում և շարունակվում են արդեն մեկ ամիս։

Tesla-ի կողմից ներդրումները կարող են կազմել մոտավորապես 2 մլրդ դոլար, գրում է հրատարակությունը։ Գործարանը կարող է կառուցվել Մահարաշտրա նահանգում, որը գտնվում է Արաբական ծովի ափին, ինչը թույլ կտա դյուրացնել ավտոմոբիլների արտահանումը։

Tesla-ի բաժնետոմսերը 0,5 %-ով թանկանում են ապրիլի 10-ի նախնական սակարկությունների ժամանակ: Տարեսկզբից ընկերության կապիտալացումը նվազել է 29 %-ով՝ հասնելով 550,9 մլրդ դոլարի։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am