Երևանում՝ 11:07,   3 Մայիս 2024

Գավառի արվեստի դպրոցի աշակերտուհին դարձել է միջազգային փառատոնի մրցանակակիր

Գավառի արվեստի դպրոցի աշակերտուհին դարձել է միջազգային փառատոնի 
մրցանակակիր

ԳԱՎԱՌ, 11 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքի  Հայրապետ Խաչատրյանի անվան արվեստի դպրոցի վոկալի բաժնի աշակերտուհի Մարի Դադոյանը, դասատու՝ Լիա Տոնոյան, Մալթայում մասնակցել է «Golden voice» երգի միջազգային մրցույթ-փառատոնին և արժանացել 2-րդ և 3-րդ կարգի մրցանակների։

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ Գավառի համայնքապետարանի աշխատակազմից, Մարին «Show must go on» և «Colors of your dream» երգերով հանդես է եկել փոփ և եվրատեսիլյան անվանակարգերում։ Մրցանակների նվաճման արդյունքում Մարին միջազգային մրցույթների մասնակցության հրավեր է ստացել Իտալիայից, Մոլդովայից  և Բուլղարիայից։

Մալթայում կայացած մրցույթ-փառատոնին մասնակցել է 29 երկրի 250 ներկայացուցիչ։

«Մարին հասցրել է հաղթանակներ տանել հանրապետական և միջազգային մի քանի մրցույթ-փառատոներում, իսկ հերթական այս հաջողությունն ավելի է ոգևորել թե՛ նրան, թե՛ Գավառի արվեստի դպրոցի կոլեկտիվին ու մեր աշխատակազմին։ Համոզված ենք, որ առաջիկայում էլ իր երաժշտական տաղանդով նա մեր քաղաքի անունը հնչեցնել կտա միջազգային այլ բեմերում»,-ներկայացրին Գավառի համայնքապետարանի աշխատակազմից։

 

Խոսրով Խլղաթյան 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am