Երևանում՝ 11:07,   30 Ապրիլ 2024

Հայաստանը մեծապես կարևորում է Իռլանդիայի հետ հարաբերությունների ընդլայնումը. ՀՀ վարչապետ

Հայաստանը մեծապես կարևորում է Իռլանդիայի հետ հարաբերությունների 
ընդլայնումը. ՀՀ վարչապետ

ԵՐԵՎԱՆ, 15 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Իռլանդիայի վարչապետ Սայմոն Հարրիսին՝ պաշտոնը ստանձնելու առիթով:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ շնորհավորական ուղերձում ասված է.

«Ընդունեք խնդրեմ ջերմ շնորհավորանքներս Իռլանդիայի վարչապետի  պաշտոնը ստանձնելու կապակցությամբ: Մաղթում եմ հաջողություններ Ձեր հետագա նախաձեռնություններում:

Համոզված եմ, որ Ձեր առաջնորդությամբ Իռլանդիան կշարունակի զարգանալ և բարգավաճել՝ ի շահ Իռլանդիայի բարեկամ ժողովրդի։

Հայաստանը մեծապես կարևորում է Իռլանդիայի հետ ժողովրդավարական ընդհանուր արժեհամակարգի վրա հիմնված հարաբերությունների հետագա ընդլայնումն ինչպես երկկողմ, այնպես էլ՝ բազմակողմ մակարդակներում:

Առանձնահատուկ կարևորություն եմ տալիս մեր երկրների միջև փոխգոր­ծակցությանը ԵՄ շրջանակներում: Վստահ եմ, որ ՀՀ-ԵՄ հարաբերությունների հետագա ընդլայնումը մեծապես կնպաստի նաև երկկողմ համագործակցությանը:

Լիահույս եմ, որ առաջիկայում առիթ կունենանք հանդիպելու և քննարկելու Հայաստանի և Իռլանդիայի միջև համագործակցությունը հեռանկարային նոր ծրագրերով համալրելու հնարավորությունները։

Կրկին շնորհավորում եմ Ձեզ և մաղթում ամենայն բարիք, իսկ Իռլանդիայի բարեկամ ժողովրդին՝ խաղաղություն և բարեկեցություն»։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am