Երևանում՝ 11:07,   30 Ապրիլ 2024

Մեկ նպատակ ունենք` հաղթել Սկուդետոն. Մխիթարյան

Մեկ նպատակ ունենք` հաղթել Սկուդետոն. Մխիթարյան

ԵՐԵՎԱՆ, 15 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իտալական «Ինտեր»-ի և Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանի համար ընթացիկ մրցաշրջանի կարևոր նպատակներից է իտալական Սկուդետոն նվաճելը:

«Սա հետքայլ չէ: Մենք ցանկանում էինք հաղթել, բայց մեկ միավոր վաստակեցինք: Մեկ նպատակ ունենք՝  հաղթել Սկուդետոն։ Յուրաքանչյուր չեմպիոնական տիտղոս նվաճվում է դժվարություններով: Իտալիայում մեծ ուշադրություն է դարձվում մարտավարությանը, այստեղ լավ թիմեր են և շատ ուժեղ խաղացողներ»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Մխիթարյանի խոսքերը փոխանցում է ակումբի մամուլի ծառայությունը:

Հայ կիսապաշտպանը հույս է հայտնել, որ իրենց կհաջողվի, այնուամենայնիվ, դառնալ Իտալիայի չեմպիոն:

«Մենք չենք հանձնվի և պետք է հաղթենք առաջիկա խաղերում, որպեսզի մրցաշրջանն ավարտենք՝ կատարելով մեր խնդիրը: Ես ինձ հիանալի եմ զգում և ցանկանում եմ խաղալ յուրաքանչյուր խաղում»,-ասել է Մխիթարյանը:

Իտալիայի ֆուտբոլի առաջնության 32-րդ տուրում «Ինտեր»-ը հյուրընկալել էր «Կալյարի»-ին: Միլանում կայացած հանդիպումն ավարտվեց ոչ-ոքի` 2:2 հաշվով:  Հայաստանի հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանն «Ինտեր»-ի մեկնարկային կազմում էր, սակայն փոխարինվեց 65-րդ րոպեին։ Այս տուրից հետո էլ «Ինտերը» 83 միավորով գլխավորում է Սերիա Ա-ի մրցաշարային աղյուսակը:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am