Երևանում՝ 11:07,   30 Ապրիլ 2024

Ռուսաստանում գարնանային հեղեղումից ողողվել է ավելի քան 15 հազար բնակելի տուն

Ռուսաստանում գարնանային հեղեղումից ողողվել է ավելի քան 15 հազար բնակելի 
տուն

ԵՐԵՎԱՆ, 15 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանում գարնանային հեղեղման հետևանքով ողողված բնակելի տների թիվը հասել է 15 հազար 600-ի, ողողված տնամերձ հողամասերի թիվը գրեթե 28 հազար է։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին ՏԱՍՍ-ին հաղորդել են օպերատիվ ծառայություններում:

«Ապրիլի 15-ի առավոտվա դրությամբ Ռուսաստանի 33 տարածաշրջանի 193 բնակավայրում գարնանային հեղեղումների հետևանքով ջրի տակ են անցել 15 հազար 641 բնակելի տուն և 27 հազար 993 տնամերձ հողամաս»,- ասել է գործակալության զրուցակիցը։

Նրա խոսքով՝ բնակելի տներ են ողողված Օրենբուրգի, Սամարայի, Կուրգանի և Օմսկի մարզերում։ Օրենբուրգի մարզում պահպանվում է հեղեղումների առավել բարդ իրավիճակը։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am