Երևանում՝ 11:07,   29 Ապրիլ 2024

Տաջիկստանը փոխադարձության սկզբունքով վիզային ռեժիմ է սահմանում Թուրքիայի քաղաքացիների համար

Տաջիկստանը փոխադարձության սկզբունքով վիզային ռեժիմ է սահմանում 
Թուրքիայի քաղաքացիների համար

ԵՐԵՎԱՆ, 15  ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Տաջիկստանի Հանրապետությունը վիզային ռեժիմ է մտցնում Թուրքիայի ընդհանուր քաղաքացիական օտարերկրյա անձնագրեր ունեցողների համար։

«Արմենպրես»-ի  հաղորդմամբ՝ այս НИАТ «Ховар»  ազգային լրատվական գործակալությանը հայտնել են Տաջիկստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունից։

Աղբյուրի փոխանցմամբ՝ գերատեսչությունից ընդգծել են, որ հղում կատարելով Տաջիկստանի Հանրապետության կառավարության 2024 թվականի մարտի 28-ի համապատասխան որոշման նոտային՝ փոխադարձության սկզբունքի իրականացման նպատակով 2024 թվականի ապրիլի 20-ից վիզային ռեժիմը կկիրառվի Թուրքիայի ընդհանուր քաղաքացիական օտարերկրյա անձնագրեր ունեցողների նկատմամբ։

Ավելի վաղ՝ Տաջիկստանի արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչը ՏԱՍՍ-ին տված մեկնաբանության մեջ  հայտարարել էր, որ Թուրքիան դիվանագիտական ​​ուղիներով չի ծանուցել տաջիկական կողմին Տաջիկստանի քաղաքացիների համար վիզային ռեժիմի ներդրման ժամկետի մասին։

Աղբյուրի փոխանցմամբ՝ Թուրքիայի կառավարության պաշտոնական Resmi gazete թերթը մինչ այդ հրապարակել էր նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հրամանագիրը, որը վերաբերում է Տաջիկստանի սովորական արտասահմանյան անձնագրեր ունեցող քաղաքացիների համար առանց վիզայի ռեժիմի վերացմանը։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am