Երևանում՝ 11:07,   29 Ապրիլ 2024

Իրաքի վարչապետն ու Բլինկենը քննարկել են հարաբերությունների երկարաժամկետ զարգացման հիմքերի ստեղծման հարցեր

Իրաքի վարչապետն ու Բլինկենը քննարկել են հարաբերությունների 
երկարաժամկետ զարգացման հիմքերի ստեղծման հարցեր

ԵՐԵՎԱՆ, 15 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրաքի վարչապետ Մուհամմադ Շիա Ալ Սուդանին և ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը Վաշինգտոնում քննարկել են երկկողմ հարաբերությունների երկարաժամկետ զարգացման շրջանակ ստեղծելու հարցը:

Ինչպես հաղորդում է  «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՏԱՍՍ»-ը,  այս մասին ասվում է Իրաքի կառավարության ղեկավարի գրասենյակի հայտարարության մեջ, որը հրապարակվել է «Տելեգրամ»-ի պաշտոնական ալիքում։

«Հանդիպմանը, որը տեղի է ունեցել ԱՄՆ պետքարտուղարի նստավայրում, քննարկվել են երկարաժամկետ երկկողմ հարաբերությունների հիմքերը դնելու, ռազմավարական շրջանակային համաձայնագրի վերակենդանացման մասին և այլ հարցեր»,- ասվում է տեքստում։

Ըստ հաղորդագրության՝ Իրաքի վարչապետը հանդիպման ժամանակ ընդգծել է, որ ռազմավարական շրջանակային համաձայնագիրը ճանապարհային քարտեզ է Իրաքի և ԱՄՆ-ի միջև ապագա հարաբերությունների զարգացման համար:

Կողմերը քննարկել են նաև մի շարք տնտեսական ասպեկտներ և ներդրումային հնարավորություններ ամերիկյան ընկերությունների համար, հատկապես էներգետիկ ոլորտում, ինչպես նաև իրաքյան մասնավոր հատվածի հետ գործընկերության ընդլայնման հնարավորությունները։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am