Երևանում՝ 11:07,   30 Ապրիլ 2024

Օլիմպիական խաղերում ԱՄՆ բասկետբոլի թիմի կազմը հայտնի է

Օլիմպիական խաղերում ԱՄՆ բասկետբոլի թիմի կազմը հայտնի է

ԵՐԵՎԱՆ, 16 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ բասկետբոլի հավաքականի վերջնական կազմը, որով թիմը կմասնակցի Փարիզի 33-րդ ամառային Օլիմպիական խաղերին, հայտնի է:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ըստ ամերիկյան պարբերականների թիմում կլինեն Լեբրոն Ջեյմսը, Քևին Դյուրանտը, Ստեֆան Քարին, Ջոել Էմբիդը, Ջեյսոն Տատումը, Դեյվին Բուկերը, Ջերու Հոլիդեյը, Էնտոնի Դևիսը, Բամ Ադեբայոն, Էնտոնի Էդվարդսը, Թայլիզ Հալիբորթոն:

Բասկետբոլիստ Լեբրոն Ջեյմսը ԱՄՆ օլիմպիական հավաքականի կազմում հանդես է գալիս 2012 թվականից, իսկ Ստեֆան Քարին երբեք հանդես չի եկել օլիմպիական ընտրանու կազմում:  ԱՄՆ բասկետբոլի թիմը Օլիմպիական խաղերի 16-ակի հաղթող է:

Փարիզի Օլիմպիական խաղերում բասկետբոլի մրցաշարը կմեկնարկի հուլիսի 27-ին և կեզրափակվի օգոստոս 11-ին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am