Երևանում՝ 11:07,   29 Ապրիլ 2024

«Գաֆեսճեան» հիմնադրամը Երևանին ավելի քան 5000 քառակուսի մետր մակերեսով անշարժ գույք է նվիրաբերել

«Գաֆեսճեան» հիմնադրամը Երևանին ավելի քան 5000 քառակուսի մետր 
մակերեսով անշարժ գույք է նվիրաբերել

ԵՐԵՎԱՆ, 15  ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ «Գաֆեսճեան թանգարան» հիմնադրամը Երևան համայնքին նվիրաբերել է 5105 քառակուսի մետր մակերեսով անշարժ գույք։

«Արմենպրես»-ի  հաղորդմամբ՝ այս մասին Երևանի ավագանու ապրիլի 16-ի նիստում հայտնեց քաղաքապետարանի աշխատակազմի Անշարժ գույքի կառավարման վարչության պետ Վահան Խաչատրյանը՝ անշարժ գույքը որպես նվիրատվություն ընդունելու մասին հարցի քննարկմանը։

««Գաֆեսճեան թանգարան» հիմնադրամի տնօրենը Երևանի քաղաքապետին հասցեագրված դիմումով հայտնել է հիմնադրամի պատրաստակամությունը Երևան համայնքին անշարժ գույք նվիրաբերելու վերաբերյալ ՝ պայմանով, որ նվիրաբերված  տարածքներում կառուցապատման աշխատանքներ չեն իրականացվելու, դրանք այլ անձանց չեն փոխանցվելու և օգտագործվելու են միայն բարեկարգման նպատակով»,-մանրամասնեց Խաչատրյանը։

Նրա խոսքով՝ «Գաֆեսճեան թանգարան» հիմնադրամը որպես նվիրատվություն Երևան համայնքին է նվիրաբերում սեփականության իրավունքով իրեն պատկանող Անտառային փողոցի համար 1, 1ա,13,139, Ջրաշատ փողոցի համար 27, Սարմենի փողոցի համար 19 և 29 հասցեներում գտնվող ընդհանուր 5105 քառակուսի մետր մակերեսով հողամասերը և դրանցում առկա շինությունները։

Վարչության պետը նշեց, որ Երևանի ավագանու 2022 թվականի համապատասխան որոշմամբ  «Գաֆեսճեան թանգարան» հիմնադրամի կողմից Երևան համայնքին էր նվիրաբերվել Կասկադ համալիրի տարածքի չկառուցապատված 11,83 հեկտար մակերեսով հողամասը, և համայնքը պատրաստակամություն էր հայտնել ավարտին հասցնել համալիրի վերին փոսորակի հատվածում կառուցապատման աշխատանքները՝ ապահովելով աստիճանների և շարժասանդուղքների կապը 50-ամյակի հուշարձանի աստիճանների հետ։

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am