Հայաստանի արտաքին գործերի նախարարը կայցելի Սաուդյան Արաբիա
17:24, 16 Ապրիլ 2024
ԵՐԵՎԱՆ, 16 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն ապրիլի 17-18-ը այցով գտնվելու է Սաուդյան Արաբիայի Թագավորությունում. 2023թ. նոյեմբերին երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատումից հետո սա Հայաստանից առաջին բարձրաստիճան այցն է Սաուդյան Արաբիա:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է Հայաստանի ԱԳՆ մամուլի քարտուղար Անի Բադալյանը։
Այցի շրջանակներում նախարար Միրզոյանը հանդիպում կունենա Սաուդյան Արաբիայի արտաքին գործերի նախարար արքայազն Ֆեյսալ բին Ֆարհան Ալ Սաուդի հետ:
Նախատեսված են Սաուդյան Արաբիայի գործընկերների հետ նաև այլ հանդիպումներ:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում
Տպել | In English | На русском | En Français | Türkçe | باللغة العربية | Español | فارسی | ქარ | 中文 | AMP Տարբերակ