Երևանում՝ 11:07,   29 Ապրիլ 2024

Կոպենհագենում 17-րդ դարի Ֆոնդային բորսայի շենքում հրդեհ է բռնկվել

Կոպենհագենում 17-րդ դարի Ֆոնդային բորսայի շենքում հրդեհ է բռնկվել

ԵՐԵՎԱՆ, 16 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կոպենհագենում բռնկվել է քաղաքի ամենահին շենքերից մեկը՝ ֆոնդային բորսայի շենքը։ Պատճառները դեռ հայտնի չեն։

«Արմենպրես»-ն այս մասին տեղեկանում է Associated Press-ի հրապարակումից:

Հրդեհի հետևանքով փլուզվել է բորսայի աշտարակի նշանավոր՝  56-մետրանոց սայրաձողը, որը պատրաստվել էր վիշապների միահյուսված պոչերի տեսքով։

Հրդեհը բռնկվել է տանիքից և տարածվել ամբողջ շենքում։ Փլուզվել է նաև տանիքի մի մասը:

Հրշեջները նշել են, որ հրդեհը բարդության բարձր մակարդակ ունի, այրվող կոնստրուկցիաների մի մասը վտանգավորության պատճառով անհասանելի է:

Ֆոնդային բորսայի՝ 17-րդ դարի շենքը գտնվում է Քրիստիանսբորգ պալատի մերձակայքում, որտեղ խորհրդարանը նիստ է գումարում, և շատ սիրված վայր է զբոսաշրջիկների շրջանում:

Ներկայումս այնտեղ է գտնվում Դանիայի Առևտրի պալատը։

Associated Press-ը հաղորդում է, որ հրդեհը սկսվելուն պես մարդիկ սկսել են շենքից փրկել նկարները։ Այդ մարդկանց շարքում է եղել Առևտրի պալատի ղեկավար Բրայան Միքելսենը, որը հրդեհը որակել է ազգային աղետ։

1615 թվականին կառուցված Բորսայի շենքում վերակառուցման աշխատանքներ էին ընթանում։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am