Երևանում՝ 11:07,   29 Ապրիլ 2024

Երևանի քաղաքապետարանը դիտարկում է ձմռան ամիսներին նոր տեխնոլոգիաներով ասֆալտապատման աշխատանքներ իրականացնելու հարցը

Երևանի քաղաքապետարանը դիտարկում է ձմռան ամիսներին նոր 
տեխնոլոգիաներով ասֆալտապատման աշխատանքներ իրականացնելու հարցը

ԵՐԵՎԱՆ, 16 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Երևանի քաղաքապետարանը դիտարկում է նոր տեխնոլոգիաների կիրառմամբ ձմեռային ամիսներին ասֆալտապատման աշխատանքներ իրականացնելու հարցը։

«Արմենպրես»-ի  հաղորդմամբ՝ այս մասին Երևանի ավագանու ապրիլի 16-ի հերթական նիստում ասաց քաղաքապետի տեղակալ Լևոն Հովհաննիսյանը։

«Հիմնական խնդիրն այն է, որ փոսալցման աշխատանքների մասով մրցույթները պետք է այնպես կազմակերպվեն, որպեսզի կայանան ժամանակին, և գարնան սկզբին արդեն լինեն հաղթող կազմակերպություններ»,-հավելեց Հովհաննիսյանը։

Ըստ գործող նորմերի՝ ասֆալտապատման աշխատանքներ իրականացնելու համար անհրաժեշտ է +5 աստիճան և ավելի բարձր ջերմաստիճանի միջավայր։

«Մենք գտնվում ենք այնպիսի գոտում, որ հաճախ դեկտեմբեր, հունվար և փետրվար ամիսներին այդ պայմաններն ուղղակի հնարավոր չէ պահել։ Հենց այդ նպատակով հիմա ուսումնասիրում ենք նոր տեխնոլոգիաների հնարավորությունների կիրառումը, այսինքն՝ այնպիսի ծառայություններ, ասֆալտապատման աշխատանքներ ձեռք բերենք, որոնց իրականացումը ցուրտ ամիսներին կամ ձնհալի ժամանակ  հնարավորություն կստեղծի, որպեսզի մեր փողոցները լինեն երթևեկելի»,-ասաց փոխքաղաքապետը՝ հավելելով, որ փորձ է արվում հաջորդ տարվա համար այդ խնդիրը նաև այլ մոտեցումներով լուծել և ավելի լավ արդյունքներ ստանալ։

Ըստ Հովհաննիսյանի՝ Հայաստանում մինչ այժմ նման տեխնոլոգիաներ չեն կիրառվել, և, երբ վստահ լինեն, որ դրանք  թույլ են տալիս ձմռան ամիսներին իրականացնել ասֆալտապատման աշխատանքներ ու կիրառելի են Երևանում, ձմռան ամիսներին այլ տեսակի ասֆալտապատման ծառայություններ կպատվիրեն։ 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am