Երևանում՝ 11:07,   29 Ապրիլ 2024

Ղազախստանում հեղեղումների պատճառով պետական միջոցների խնայողության խիստ ռեժիմ է մտցվել

Ղազախստանում հեղեղումների պատճառով պետական միջոցների խնայողության 
խիստ ռեժիմ է մտցվել

ԵՐԵՎԱՆ, 16 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը հայտարարել է հանրային միջոցների խնայողության խիստ ռեժիմ մտցնելու որոշման մասին՝ դրանք ջրհեղեղից տուժած քաղաքացիներին ուղղելու համար։ Այդ մասին տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն։

«Նախագահը նաև հավաստիացրել է, որ բոլոր տուժածներին կտրամադրվի անհրաժեշտ օգնություն»,- հայտնել է պետության ղեկավարի մամուլի ծառայությունը։

Տոկաևի խոսքով՝ ամենակարեւորը փոխհատուցումն է, և այն կվճարվի։ Բացի այդ, միջոցներ կհատկացվեն նրանց, ովքեր կորցրել են իրենց բնակարանը կամ վերանորոգման կարիք ունեն։

«Ով ուզում է բնակարան տեղափոխվել, մենք բնակարաններ կգնենք, կտանք։ Այդ տները զանգվածաբար կառուցվելու են մինչև ձմեռ, ես խնդիր եմ դրել կառավարության առջև՝ շինարարությունը սկսել առաջիկա ամառվա ամիսներին և ամբողջությամբ վերացնել աղետի հետևանքները»,- Կոստանայի շրջանի բնակիչների հետ հանդիպման ժամանակ նախագահի խոսքերն է վկայակոչել նրա մամլո ծառայությունը:

Ավելի վաղ Տոկաևը ջրհեղեղներն անվանել էր ամենամեծը վերջին 80 և ավելի տարիների ընթացքում, իսկ մի շարք շրջաններում արտակարգ դրություն է հայտարարվել։ Ղազախստանի արտակարգ իրավիճակների նախարարության վերջին տվյալների համաձայն՝ մարտի սկզբից վտանգավոր ջրհեղեղների գոտիներից տարհանվածների թիվը գերազանցել է 113 հազարը, որից գրեթե 40 հազարը երեխաներ են։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am