Երևանում՝ 11:07,   30 Ապրիլ 2024

Ուկրաինայի հայերի միությունը Ամստերդամի հայկական եկեղեցուն նոր զանգ է նվիրել

Ուկրաինայի հայերի միությունը Ամստերդամի հայկական եկեղեցուն նոր զանգ է 
նվիրել

ԵՐԵՎԱՆ, 16 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամստերդամում տեղի է ունեցել Սուրբ Հոգու հայկական եկեղեցուն նոր զանգի հանձնման հանդիսավոր արարողությունը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ զանգը նվիրատվություն է Ուկրաինայի հայերի միության կողմից, հայտնում է AnalitikaUA-ն։

«Տեղի ունեցավ զանգի լվացման արարողությունը, որը վարեց տաճարի առաջնորդ Տեր Տարոն Թադևոսյանը։ Ծեսը, որը նախորդում է զանգի օծման գործողությանը, խորհրդանշում է զանգի մաքրումն ու պատրաստումն օգտագործմանը։

Արարողությանը ներկա էին Ուկրաինայի հայերի միության բարձրաստիճան ներկայացուցիչներ՝ ՈՒՀՄ նախագահ Վիլեն Շատվորյանը, ՈՒՀՄ շտաբի ղեկավար Դավիթ Մկրտչյանը, ՈՒՀՄ Խերսոնի ղեկավար Տիգրան Մկրտչյանը: Մասնակցում էին նաև ՈՒՀՄ ակտիվիստներ Արսեն Մելքումյանը՝ Ուժգորոդից և Լևոն Ղուլյանը՝ Օդեսաից։ Միջոցառումը տեղի ունեցավ Ամստերդամի հայկական համայնքի անդամների մասնակցությամբ»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Ըստ աղբյուրի՝ Ուկրաինայի հայերի միությունը ջանքեր է գործադրում ամբողջ աշխարհում հայկական մշակույթը պահպանելու և հանրահռչակելու համար։ Ուստի, Ամստերդամի հայկական եկեղեցուն նոր զանգի փոխանցումը կարևոր իրադարձություն է ոչ միայն տեղի համայնքի, այլև ողջ հայ ժողովրդի համար։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am