Երևանում՝ 11:07,   29 Ապրիլ 2024

Էրդողանը նշել է Իսրայելի և Իրանի միջև լարվածության պատասխանատուի անունը

Էրդողանը նշել է Իսրայելի և Իրանի միջև լարվածության պատասխանատուի 
անունը

ԵՐԵՎԱՆ, 16 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Իսրայելի և Իրանի միջև լարվածության պատասխանատուն Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն է։ Այդ մասին տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն։ 

«Մենք տեսնում ենք, որ վտանգները, որոնք մենք փորձում էինք կանխել վերջին յոթ ամիսների ընթացքում, մեկը մյուսի հետևից իրականանում են։ Միջադեպերը ցույց տվեցին, որ Արևմուտքը չի կատարում իր պարտավորությունները։ Այդուհանդերձ ճիշտ չէր լինի իրավիճակը գնահատել միայն ապրիլի 13-ի գիշերվա իրադարձություններով: Հոկտեմբերի 7-ից Իսրայելի կառավարությունը սադրիչ քայլեր է ձեռնարկում տարածաշրջանում կրակը բորբոքելու համար»,- ասել է Էրդողանը կառավարության նիստից հետո ժողովրդին ուղղված իր ուղերձում:

Նրա խոսքով՝ Դամասկոսում Իրանի դեսպանատան վրա հարձակումը վերջին կաթիլն էր։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am