Երևանում՝ 11:07,   30 Ապրիլ 2024

Վրաստանի նախագահը վետո կդնի «օտարերկրյա գործակալների մասին» օրենքի վրա

Վրաստանի նախագահը վետո կդնի «օտարերկրյա գործակալների մասին» օրենքի 
վրա

ԵՐԵՎԱՆ, 17 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հայտարարել է, որ վետո կդնի այսպես կոչված «օտարերկրյա գործակալների մասին» աղմկահարույց օրենքի վրա, եթե այն երկրի խորհրդարանի կողմից ընդունվի երեք ընթերցմամբ։

«Ես վետո կդնեմ այդ օրենքի վրա, ինչպես անում եմ այլ օրենքների նկատմամբ, որոնք հակասում են Եվրամիության ռազմավարությանը և հանձնարարականներին», - «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ասել է Զուրաբիշվիլին BBC-ին տված հարցազրույցում։ 

Վրաստանի նախագահը հայտարարել է, որ վետոն անհրաժեշտ է կիրառել, որպեսզի ժողովրդի ձայնը լսելի լինի:

Ապրիլի 17-ին Վրաստանի խորհրդարանը լիագումար նիստում առաջին ընթերցմամբ հավանություն է տվել այսպես կոչված «օտարերկրյա գործակալների մասին» օրենքին, որին դեմ են արտահայտվել երկրի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին, ընդդիմությունը և արևմտյան դիվանագետները, որոնք այն դիտել են խոչընդոտ Եվրամիությանը Վրաստանի ինտեգրման համար։ Նախաձեռնությանը կողմ է քվեարկել 83 պատգամավոր։

 

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am