Երևանում՝ 11:07,   3 Մայիս 2024

Վրաստանում շարունակվում են բողոքի ակցիաներն՝ ընդդեմ «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի

Վրաստանում շարունակվում են բողոքի ակցիաներն՝ ընդդեմ «Օտարերկրյա 
ազդեցության թափանցիկության մասին» օրենքի

ԵՐԵՎԱՆ, 20 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում շարունակվում են բողոքի ցույցերն «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի դեմ, որն առաջին ընթերցմամբ արդեն իսկ ընդունվել է երկրի խորհրդարանի կողմից։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ինչպես հաղորդում է Gruzia Online-ը, ցուցարարները հավաքվել են մայրաքաղաքի Ռուսաթավելիի պողոտայում։

Մինչ Ռուսթավելիի պողոտա հասնելը ցուցարարները Թբիլիսիի Հերոսների հրապարակում երդում են տվել, որ թույլ չեն տալու, որպեսզի Վրաստանի իշխանություններն ընդունեն այդպիսի օրենք։

«Մենք երբեք չենք հրաժարվելու քաղաքացու ազատությունից, մենք երբեք չենք համակերպվելու ուժի հետ, որը ձգտում է մեր երկիրը զիջել թշնամուն՝ Ռուսաստանին։ Եկեք պաշտպանենք Վրաստանի պետականությունը, մեր հայրենիքն ու միասնականությունը։ Կեցցե անկախ ու միասնական Վրաստանը»,- հայտարարել են ցուցարարները։

Հերոսների հրապարակից ցուցարարները շարժվել են դեպի Ռուսթավելիի պողոտա, որտեղ էլ շարունակում են բողոքի ակցիան։

«Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքին, որը ստացել է նաև «Օտարերկրյա գործակալների մասին» օրենք անվանումը, դեմ են հանդես գալիս երկրի ընդդիմությունն ու նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին,  ինչպես նաև տարբեր հասարակական ակտիվիստներ ու քաղաքացիական նախաձեռնություններ։ Վրաստանի նախագահը հայտարարել է, որ խորհրդարանի կողմից վավերացման փուլերն անցնելու դեպքում ինքը չի ստորագրելու այն։ Վրաստանի նախագահն այն անվանել է «ռուսական օրենք» ու հայտարարել է, որ Վրաստանի ժողովուրդը դեմ է երկրի կրկնակի խորհրդայնացմանը։  

ԱՄՆ-ն, ԵՄ-ն, ԵՄ առանձին երկրներ Վրաստանին կոչ են արել հրաժարվել օրենքի ընդունումից։ Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելն էլ հայտարարել է, որ օրենքի ընդունումը Վրաստանին կհեռացնի Եվրոպայից։

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am