Երևանում՝ 11:07,   19 Մայիս 2024

Մեկնարկեց «Թվապատում» շարքի թվային դարաշրջանում մեդիա միջավայր ստեղծելու և դրան ուղեկցող մարտահրավերների մասին 10-րդ կոնֆերանսը

Մեկնարկեց «Թվապատում» շարքի թվային դարաշրջանում մեդիա միջավայր 
ստեղծելու և դրան ուղեկցող մարտահրավերների մասին 10-րդ կոնֆերանսը

ԵՐԵՎԱՆ, 7 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ժամանակակից լրագրության չափանիշները և էթիկան, թվային գործիքների՝ հատկապես արհեստական բանականության ազդեցությունը մասնագիտական ոլորտում, ինքնակարգավորման հայեցակարգերը, դիմակայունությանն ու ճգնաժամերի հաղթահարման ուղիները քննարկելու նպատակով կայացավ «Թվապատում» շարքի արդեն տասներորդ երկօրյա մեդիա կոնֆերանսը՝ «Կանոնների արվեստը» խորագրով: 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մեդիա կոնֆերանսը թվային դարաշրջանում բարենպաստ մեդիա միջավայր ստեղծելու և դրա մարտահրավերների մասին է։ 

Այս տարի «Թվապատում» մեդիա կոնֆերանսն իրականացվում է Հայաստանի մեդիայի զարգացման ծրագրի շրջանակներում։ Ծրագիրը ֆինանսավորվում է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) կողմից և իրականացվում Ինտերնյուսի կողմից՝ Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի, Երևանի մամուլի ակումբի և Զինք հեթվորքի հետ գործակցությամբ։ 

«Այս համաժողովը շատ կարևոր է բոլորիս համար: Ուրախ եմ, որ այստեղ եմ: Այս միջոցառումն իրականացնում ենք Հայաստանի մեդիայի ոլորտի զարգացման ծրագրի շրջանակում: Սա 5-ամյա ծրագիր է, որի բյուջեն կազմում է 15 մլն դոլար: Իրականացնելու ենք մեդիայի ոլորտում առանցքային ոլորտների աջակցություն: Աջակցելու ենք բարեվարքության կանոնների մշակմանը և ամրապնդմանը, լրագրողների մասնագիտական զարգացմանը և լրագրողների ապահովության և անվտանգության նպաստելու մի շարք գործընթացներին»,-ներկայացրեց ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության հայաստանյան առաքելության տնօրեն Ջոն Ալելոն: 

OLD02247.JPG (529 KB)

Նա ընդգծեց՝ լրագրողների գործունեությունը հանրության մեջ կենսական նշանակություն ունի: Լրագրողի դերը, նրա խոսքով, նպաստում է ժողովրդավարության արժեքների ամրապնդմանը: 

«Ձեր դերը նպաստում է ժողովրդավարական արժեքների ամրապնդմանը և Հայաստանի կայունացմանը: Լրագրողների դերը մարդկանց իրազեկման հարցում առանցքային է, որն էլ հանգեցնում է նրան, որ քաղաքացիները կարողանան իրենց մտքերը հասցնել իրենց ուզածին և մասնակցեն որոշումների կայցման գործընթացին»,-լրագրողներին դիմեց Ջոն Ալելոն:  

Ալելոն շեշտեց՝ բևեռացումը ոլորտի  հիմնական խնդիրներից է: Նրա համոզմամբ՝ մեդիան պետք է դիտարկել որպես համակարգ, որտեղ կան տարբեր տեսակի խմբեր, և իհարկե, կարող են այդ խմբերն ու անհատները բևեռացված լինել: 

«Կարևոր է ունենալ համապարփակ մոտեցում և լրատվամիջոցները կարողանան ավելի ամբողջական և ճշգրիտ պատկեր ներկայացնել, որպեսզի հետագայում քաղաքացիները կարողանան իրենք իրենց համար որոշել՝ որն է իրականությունը: Կարևոր է, որ ընդհանուր առմամբ, մեդիա դաշտը նպաստավոր պայմաններում աշխատի և կարողանա ճշգրիտ և հուսալի ինֆորմացիա տրամադրել»,-եզրափակեց նա:  

Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի Media.am կայքի խմբագիր Գեղամ Վարդանյանը նշեց՝ մեդիակարգավորումները, մեդիաէթիկան գլոբալ առումով և հատկապես այս ժամանակաշրջանում շատ կարևոր են: 

OLD02333.JPG (454 KB) 

«Ինչպես հասարակությունն է բևեռացված, ինչպես քաղաքական ուժերը, այնպես էլ՝ մեդիադաշտը: Լիահույս եմ, որ այսօրվա քննարկումները դրանից դուրս գալու ճանապարհներ ցույց կտան: Կոնֆերանսը քննարկում է, մտքերի գեներացիա է, ազատ ու անկեղծ խոսակցության, իրար հետ ծանոթության և մտքերի գեներացման հարթակ է: Երկօրյա կոնֆերանսի շրջանակում քննարկվելու է խմբագրական քաղաքականության արվեստը, մեդիան արհեստական բանականությանը ներդաշնակ, դիմակայության արվեստը, բիզնես մոդելների համադրումը խմբագրական անկախության հետ, էթիկական դիլեմաներ արտակարգ իրավիճակներում և այլ ուղղություններ»,-հայտնեց Վարդանյանը:   

Այսօր «Թվապատում» շարքի արդեն տասներորդ մեդիա կոնֆերանսի առաջին օրն էր: Տասը տարի շարունակ Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը արձագանքել է երկրում և աշխարհում կատարվող իրադարձությունների լուսաբանմանը, մեդիայի աշխատանքին, խնդիրներին ու փորձել լուծումներ գտնել: 

Բելգիայից, Լատվիայից, Կանադայից, Մեծ Բրիտանիայից, Սերբիայից, Ուկրաինայից, Ֆրանսիայից, Վրաստանից և Հայաստանից հրավիրված մեր գործընկերները խոսելու են ժամանակակից լրագրության չափանիշների ու էթիկայի, թվային գործիքների ազդեցության, ինքնակարգավորման հայեցակարգերի, խմբագրական քաղաքականության, դիմակայության և ճգնաժամերի հաղթահարման մասին։ Կոնֆերանսի բանախոսները փորձելու են նաև գտնել արհեստական բանականության հետ ներդաշնակ ապրելու ուղիները։

OLD02253.JPG (575 KB)

OLD02269.JPG (472 KB)

OLD02322.JPG (372 KB)

OLD02317.JPG (662 KB)

OLD02327-1.JPG (654 KB)

OLD02328.JPG (478 KB)

 





 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am