Երևանում՝ 11:07,   19 Մայիս 2024

«1915». Սերժ Թանկյանը ցեղասպանությանը նվիրված ֆիլմի համար երաժշտություն է գրում

«1915». Սերժ Թանկյանը ցեղասպանությանը նվիրված ֆիլմի համար երաժշտություն է 
գրում

ԵՐԵՎԱՆ, 25  ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամերիկահայ ռոք երգիչ, երգահան, հայտնի «System of a Down» ալտերնատիվ մետալ-ռոք խմբի մենակատար Սերժ Թանկյանը երաժշտություն է գրում Հայոց Ցեղասպանության տարելիցին նվիրված նոր` «1915» ֆիլմի համար: Հոգեբանական թրիլերի ռեժիսորներն ու սցենարի հեղինակներն են  Կարին Հովհաննիսյանը և Ալեք Մուհիբյանը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ֆիլմի պաշտոնական ֆեսյբուքյան էջն էլ տեղեկացնում է, որ  «Գրեմմի» մրցանակի դափնեկիր Սերժ Թանկյանն իր դեբյուտը կանի որպես ֆիլմի կոմպոզիտոր՝ երաժշտություն գրելով «1915» ֆիլմի համար: « «1915»-ն անհավանական գեղարվեստական ֆիլմ է՝ լի հոգեկան ցնցումով, խորությամբ, անորոշությամբ և որոշակի մոգությամբ՝ միևնույն ժամանակ մնալով պատկերավոր և ժամանակակից- հազվագյուտ երևույթ այսօրվա ֆիլմերում: Ես հաճույք եմ ստանում՝ դրա համար ստեղծելով երաժշտական աշխարհ»,- գրել է նա:

«1915»-ը հոգեբանական թրիլերը ներկայացնում է ժամանակակից պատմության ամենասոսկալի իրադարձությունները: Ֆիլմը հետևում է մի մարդու վիճելի առաքելությանը, ով ցանկություն ունի կյանքի բերել մոռացված ցեղասպանության հոգիներին:

Imdb.com կայքը տեղեկացնում է, որ ֆիլմի պրեմիերան տեղի կունենա ԱՄՆ Կալիֆորնիայի նահանգի Լոս Անջելես քաղաքում՝ 2015 թվականի ապրիլի 24-ին: Ֆիլմի գլխավոր դերերում հանդես են գալիս դերասաններ Սիմոն Աբգարյանը (կերպարը՝ Սիմոն), Սեմ Փեյջը (Ջեյմս) և Անժելա Սարաֆյանը (Անժելա): Հայազգի դերասանուհի Անժելա Սարաֆյանը հայտնի է հատկապես «Մթնշաղ. Սագա. Լուսաբաց», «Պարանոյա», «Ներգաղթյալ» ֆիլմերից: Դերասան Սիմոն Աբգարյանն էլ ճանաչված է «Արարատ»,  «Կազինո Ռոյալ», «Խզում» (The Cut) կինոնկարներից:

Այլ դերերում հանդես են գալիս Ջիվ Փիդոքը (Ջեֆրի), Քորթնի Հալվերսոնը (Լաքի), Դեբրա Քրիսթոֆերսոնը (Լիլիան), Նիկոլայ Կինսկին (Թոնի), Մայլս Քրանդորդը (Ռեյ) և այլք: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am