Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Արեւմուտքի պատժամիջոցների վախից Ալիեւն իր վարկանիշի վերաբերյալ կեղծ հարցում է անցկացրել

Արեւմուտքի պատժամիջոցների վախից Ալիեւն իր վարկանիշի վերաբերյալ կեղծ հարցում է անցկացրել

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արեւմուտքն այլեւս վստահելի գործընկեր չի համարում երկար տարիներ նավթի ու գազի եկամուտների հաշվին մեծամտացած Ադրբեջանի ներկայիս իշխանություններին: Արդեն Բաքվում էլ են հասկացել, որ այլեւս հնարավոր չէ թաքցնել իրողությունը, եւ մինչ այժմ հնչեցված ստերին ճշմարտության քող հագցնել: Հատկապես, Եվրոպական խաղերի շրջանում տեղի ունեցած իրադարձությունները ցույց տվեցին, որ արեւմտյան երկրները ոչ միայն չեն կարեւորում ադրբեջանական իշխանության հետ համագործակցությունը, այլ անգամ բոյկոտում են այն: Իշխանական մամուլի եւ հեռուստաալիքների քարոզչական թեզիսները եւս հաստատում են, որ աշխարհը երես է թեքել Ալիեւի իշխանությունից: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, «Ազադլիգ»-ը մեկնաբանել է ներկայում Ադրբեջանում ստեղծված իրավիճակը` միաժամանակ նշելով, որ նման իրավիճակում Ադրբեջանի իշխանության անհանգստությունը, որը նա այլեւս չի կարողանում քողարկել, հասկանալի է, քանի որ արդեն մերկացվում է նաեւ իշխանության արտաքին քաղաքականությունը եւ բացահայտվում «նմանը չունեցող զարգացում՚ ունենալու մասին ադրբեջանական իշխանության հեքիաթը»

Թերթը գրում է, որ որպես ելք անգամ «ծղոտից» կպչած Ալիեւի իշխանությունը սեփական վարկանիշը երկրի ներսում դեռեւս «բարձր» լինելը Արեւմուտքի աչքում «հաստատելու» նպատակով իշխանամետ «Rəy» մոնիթորինգային կենտրոնի միջոցով հարցում է անցկացրել: Այդ արդյունքների համաձայն` եթե Ադրբեջանում առաջիկա կիրակի նախագահական ընտրություններ անցկացվեն, ապա մասնակիցների 87,3 տոկոսը կքվեարկեն Իլհամ Ալիեւի օգտին: «Զարմանալին ոչ թե հարցման արդյունքներն են, քանի որ բոլորին է հայտնի, թե ինչպես են անցկացվում հասարակական հարցումներն Ադրբեջանում, որոնցում Ալիեւը մշտապես 90 տոկոս առավելություն է ունենում, այլ այն, թե ինչ կարիք կար նման հարցում անցկացնել նախագահական ընտրություններին դեռեւս 3 տարի ժամկետ մնալու պարագայում»,- հարցնում է թերթը, եւ ինքն էլ պատասխանում, թե պարզվում է, որ դա բխում է Իլհամ Ալիեւի եւ իր թիմի վախից:

Թերթը ադրբեջանական իշխանության վախը մեկնաբանում է այն բանով, որ արդեն բացահայտ կերպով ասվում է Իլհամ Ալիեւի միջազգային հենարանները կորցնելու մասին: Ալիեւը հասկացել է, որ ստեղծված իրավիճակը հնրավոր չի լինելու փոխել ոչ խավիարով, ոչ էլ էներգետիկ շանտաժով: Նա նաեւ հասկանում է, որ միջազգային ճնշումներն ավելի բացահայտ են դառնալու եւ իր իշխանության վրա գիծ է քաշվելու: «Հենց այդ պատճառով էլ հարցումներ են անցկացնում եւ աշխատում աշխարհին «ժողովուրդն ինձ սիրում է» ուղերձ հղել: Ալիեւը նվազագույնը ցանկանում է հասնել այն բանին, որպեսզի Արեւմուտքն ընդմիջում տա իր իշխանության դեմ ճնշումներին եւ իրավիճակն անհուսալի չլինելու ընկալում ձեւավորվի: Հարցումների 87 տոկոս արդյունքով ցանկանում են ցույց տալ, որ ներսում իրավիճակը լավ է, եւ չնայած բոլոր դժվարություններին, ժողովուրդը աջակցում է նախագահին: Սակայն, թե ներսում, թե դրսում լավ էլ տեսնում են, որ բնակչության սոցիալական վիճակը գնալով խիստ ծանրանում է, արտարժությի պաշարը նվազում է եւ իշխանությունը չի ցանկանում գնալ բարեփոխումների: Իշխանությունը հիսթերիայի մեջ է, եւ Իլհամ Ալիեւը հասկանում է, որ խիստ վտանգ է առաջացել իր աթոռի համար: Պատկերացնու՞մ եք՝ Եվրոպական խաղեր անցկացնող երկրի նախագահը Եվրոպայի առաջ հանդես է գալիս հարցումների 87 տոկոս արդյունքով: Ո՞ր քաղաքակիրթ երկրում է հնարավոր նման բան: Եվրոպայի ամենահարուստ երկրում անգամ իշխանությունները չեն կարողանում 60 տոկոսից ավելի վստահության քվե ստանալ: Միանգամայն պարզ է, որ հարցման 87 տոկոս արդյունքը եւս խոսում է ավտորիտար կառավարման առկայության մասին: Մի խոսքով, Ալիեւը ցանկանում է իր վախը թաքցնել հասարակական կարծիքի հարցման հետեւում», - ամփոփում է «Ազադլիգ»-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am