Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

ՀՀ Նախագահը ցավակցություն է հայտնել Գագիկ Հովհաննիսյանի մահվան կապակցությամբ

ՀՀ Նախագահը ցավակցություն է հայտնել Գագիկ Հովհաննիսյանի մահվան կապակցությամբ

ԵՐԵՎԱՆ, 5 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանը վերջին հրաժեշտն է տվել Հայաստանի շախմատի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար, Հայաստանի Հանրապետության վաստակավոր լրագրող, ճանաչված շախմատային մեկնաբան Գագիկ Հովհաննիսյանին` նրա ընտանիքի անդամների, հարազատների, գործընկերների և բազմաթիվ շախմատասերների հետ միասին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, Հանրապետության Նախագահը նաև ցավակացական հեռագիր է հղել Հովհաննիսյանների ընտանիքին. «Գագիկ Հովհաննիսյանն իր երկարամյա գործունեությամբ նպաստել է Հայաստանում շախմատի զարգացմանը, կրթել և դաստիարակել լրագրողների սերունդներ, եղել հայ շախմատի պատմության անխոնջ տարեգիրը:

Խորին ցավակցություն եմ հայտնում անվանի մտավորականի ընտանիքին, հարազատներին, մերձավորներին և գործընկերներին»,-ասված է Նախագահի ցավակցական հեռագրում:

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am