Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Հունաստանի հարցով ԵՄ առաջնորդների գագաթնաժողովը հետաձգվել է

Հունաստանի հարցով ԵՄ առաջնորդների գագաթնաժողովը հետաձգվել է

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԵՄ պետությունների ղեկավարների գագաթնաժողովը, որի ընթացքում պետք է Հունաստանի հարցով որոշում կայացվի, տեղի չի ունենա մինչեւ Եվրախմբի կողմից հարցի շուրջ վաղվա բանակցությունների ավարտը:  Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով «Ինտերֆաքս» գործակալությունը, այս մասին կիրակի հայտարարել է Եվրախորհրդի ղեկավար Դոնալդ Տուսկը:

«Եվրոգոտու գագաթնաժողովը չի մեկնարկի, մինչեւ չավարտվեն Հունաստանի հարցով Եվրախմբի բանակցությունները»,- հայտարարել է նա:

Եվրամիության անդամ պետությունների եւ կառավարությունների ղեկավարները պլանավորում էին Բրյուսելում արտահերթ գագաթնաժողով գումարել` նվիրված հունական պարտքի խնդրին: Խոսքը պետք է գնա Հունաստանը դեֆոլտից փրկելու եւ նրան ֆինանսական աջակցության երրորդ ծրագրի մասին: Մինչեւ ԵՄ գագաթնաժողովը պետք է կայանա նաեւ եվրոգոտու 19 երկրների առաջնորդների խորհրդակցությունը:

Դիտորդները Բրյուսելում կարծում են, որ գագաթնաժողովը կարող է Հունաստանի համար վերջին շանս լինել իր բանկային համակարգի կոլապսից խուսափելու համար:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am