ԱՄՆ-ում ստեղծված ռոբոտը կարող է վայրԷջքի հարթակ կառուցել Լուսնի կամ Մարսի վրա
ԵՐԵՎԱՆ, 18 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի Հավայիի նահանգի փորձարանում առաջին փորձարկումներն է անցել այն ռոբոտի նախատիպը, որը կարող Է վայրԷջքի հարթակ կառուցել Լուսնի կամ Մարսի վրա: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով Space.com պորտալին, Helelani ռոբոտը կարողացել Է հարթակ հավաքել ոչ մեծ սալիկներից: Սկզբում սարքը մաքրել Է 9,3 քառակուսի մետր մակերեսով տեղամասը, իսկ հետո, օգտագործելով հեռակառավարման մանիպուլյատոր, շարել Է 100 սալիկ, որոնցից յուրաքանչյուրը հուսալիորեն ամրացել է կողքինների հետ: Ռոբոտի կառավարումն իրականացվել Է Ֆլորիդայի նահանգի Քենեդիի անվան Տիեզերական թռիչքների կենտրոնից:
Հաջորդ փուլի ընթացքում հարթակը, որը կարող է օգտագործվել սարքերի ուղղաձիգ վերթիռի եւ վայրԷջքի համար, կփորձարկվի հրթիռի ջահաբոցի նկատմամբ կայունության առումով:
Ծրագրի նպատակը, որն ստացել Է «Առանձին բլոկներով շինարարություն՝ շարժական սարքի օգտագործմամբ» անվանումը, այն Է, որ ուսումնասիրվի Լուսնի եւ Մարսի վրա ենթակառուցվածքի ստեղծման հնարավորություններն այն նյութերի օգտագործմամբ, որոնք այնտեղ կան մակերեւույթին:
«Այդ շինարարական նախագիծն հիրավի եզակի Է,-լրագրողներին հայտարարել Է Հավայան կղզիներում գտնվող Խաղաղօվկիանոսյան միջազգային տիեզերական հետազոտությունների կենտրոնի գործադիր տնօրեն Ռոբ Քեսլոն:-Բետոնի փոխարեն մենք կկարողանանք օգտագործել այն նյութը, որը կա Լուսնի կամ Մարսի վրա, եւ որը շատ Է հիշեցնում բազալտը, որը մենք օգտագործել ենք գիտափորձի ընթացքում», հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում