Երևանում՝ 11:07,   9 Մայիս 2024

Երևանում բացվեց չինական նրբագեղ ասեղնագործ աշխատանքների ցուցահանդես

Երևանում բացվեց չինական նրբագեղ ասեղնագործ աշխատանքների ցուցահանդես

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գունագեղ, գեղեցիկ և յուրահատուկ `այսպես կարելի է բնութագրել Հ.Թումանյանի տուն-թանգարանում Չինաստանի մշակույթի օրերի շրջանակում բացված, Չինաստանի մետաքսի ասեղնագործության մշակույթը ներկայացնող «Չինական նրբագեղ ասեղնագործություն» խորագրով ցուցահանդեսի ասեղնագործ աշխատանքները:
Ցուցահանդեսը, որում ներկայացված են շուրջ 40 աշխատանք, ներառում  է ասեղնագործ ծաղիկներ, կենդանիներ, բնապատկերներ և աբստրակտ առարկաներ: Միայն շատ մոտիկից ուսումնասիրելու դեպքում է հնարավոր դառնում հասկանալ, որ դրանք ոչ թե գեղանկարներ են, այլ` ասեղնագործ աշխատանքներ:

Ցուցահանդեսի բացմանը ներկա էին ՀՀ-ում ՉԺՀ արտակարգ և լիազոր դեսպանը, ՀՀ մշակույթի փոխնարարը, մի խումբ պատգամավորներ և հյուրեր:

«Հայաստանը և Չինաստանը շատ լավ հարաբերությունների մեջ են և այդ հարաբերությունները զարգանում են նաև մշակույթային ոլորտում: Այս գեղեցիկ աշխատանքները  ստեղծելու համար տաղանդ և մեծ համբերություն է պետք:  Հայերենում մի շատ լավ բառ կա այս գործերը բնութագրելու համար, այս գործերը ուղղակի  չնաշխարիկ են: Հուսով եմ , որ այս յուրահատուկ ցուցահանդեսը ավելի կամրապնդի մեր երկների միջև մշակույթային հարաբերությունները»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ ասաց ՀՀ-ում ՉԺՀ արտակարգ և լիազոր դեսպան Թիան Էրլուն:

«Այսօր մենք ականատեսն ենք յուրահատուկ նրբագեղ աշխատանքների ցուցադրությանը, որոնք իրենց մեջ կարծես երկխոսություն են պարունակում, և միայն շատ մոտիկից նայելու դեպքում կարելի է տեսնել, թե ինչ մանրակրկիտ աշխատանք է արված»,- նշեց ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ Ներսես  Տեր-Վարդանյանը:

Աշխատանաքների հեղինակներից մեկը վարպետության դասեր էր  տալիս ներկաներին` ցուցադրելով իր վարպետությունը և նրբաճաշակ աշխատանքների ստեղծման ընթացքը:

Լուսանկարները` Ֆելիքս Առուստամյանի


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am