Երևանում՝ 11:07,   29 Ապրիլ 2024

Ֆրանսիայում վախճանվել է գրող-ֆեմինիստուհի Բենուատ Գրուն

Ֆրանսիայում վախճանվել է գրող-ֆեմինիստուհի Բենուատ Գրուն

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 96 տարեկան հասակում ֆրանսիական Ռիվիերայի ափի պրովանսալյան Յեր առողջարանային քաղաքում վախճանվել Է ֆրանսիացի գրող եւ լրագրողուհի Բենուատ Գրուն, որը երկրորդ ալիքի առաջատար ֆեմինիստուհիներից մեկն Էր, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին:

Գրուն հասարակական ակտիվությունը պահպանում Էր մինչեւ կյանքի վերջը՝ հանդես գալով սոցիալական սուր հարցերի շուրջ: Այս տարվա մարտին Գրուն դարձել Է Պատվո լեգեոնի շքանշանի մեծ ասպետ:  

«Այդ մեծագույն կինը բացել Է դեպի հեղափոխություն տանող ուղին. նրա ստեղծագործությունները վիճարկում Էին տղամարդկանց գերիշխանությունը հանրային դիսկուրսի բոլոր ձեւերում՝ քաղաքականից մինչեւ գրական»,-նշել Է Ֆրանսիայի կրթության նախարար Նաժա Բելկասեմը՝ հարգանքի տուրք մատուցելով հանգուցյալին: 

1975 թվականին փարիզուհին հասարակական լայն քննարկումներ առաջացրեց կանանց իրավունքներին նվիրված իր «Կեցցե նա» Էսսեով: Գրական աշխարհում Գրուն հռչակվել Է «Իրերի դերը» եւ «Ժամանակի երեք քառորդը» վեպերով: 2008 թվականին նա գրել Է «Իմ փախուստը» ինքնակենսագրական գործը:

Նրա կենսագրությանը նվիրված են մի քանի ֆիլմեր, ինչպես նաեւ կոմիքս, որը թողարկվել Է 2013 թվականին:

Լուսանկարը` AFP


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am