Երևանում՝ 11:07,   3 Մայիս 2024

Եղիսաբեթ Երկրորդ թագուհին երկու տարվա ընթացքում երկրորդ գրառումն է հրապարակել Twitter-ում

Եղիսաբեթ Երկրորդ թագուհին երկու տարվա ընթացքում երկրորդ գրառումն է հրապարակել Twitter-ում

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեծ Բրիտանիայի Եղիսաբեթ Երկրորդ թագուհին իր կյանքում երկրորդ գրառումն է հրապարակել Twitter սոցիալական ցանցում: Այն հայտնվել է Վինձորի պալատի միկրոբլոգում Elizabeth R ստորագրությամբ, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:

«Ես անչափ երախտապարտ եմ բարեմաղթանքներով այն բազմաթիվ էլեկտրոնային հաղորդագրությունների համար, որոնք ես ստացել եմ, եւ կցանկանայի շնորհակալություն հայտնել ձեզ ձեր սիրալիրության համար»,- ասված է հաղորդագրության մեջ:

Կարճ ժամանակ անց միկրոբլոգում գրառում է հայտնվել այն մասին, որ «այդ թվիթն անձամբ Է գրվել է Նորին մեծություն թագուհու կողմից»:

Այսպիսով, Եղիսաբեթ Երկրորդն արդեն երկրորդ անգամ է ինտերնետ-օգտատերերին դիմում Twitter-ի միջոցով: 2014 թվականի հոկտեմբերին նա իր անունից Վինձորի պալատի միկրոբլոգում առաջին հաղորդագրությունն էր հրապարակել Լոնդոնի նշանավոր Գիտության թանգարանի նոր թեւի բացման ժամանակ, որում տեղավորվել է ինֆորմատիկային եւ հաղորդակցություններին նվիրված ցուցադրանքը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am