Երևանում՝ 11:07,   30 Ապրիլ 2024

Պիկասոյի «Նստած կինը» կտավը 63 մլն դոլարով վաճառվել է Լոնդոնի աճուրդում

Պիկասոյի «Նստած կինը» կտավը 63 մլն դոլարով վաճառվել է Լոնդոնի աճուրդում

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՊՐԵՍ: Պաբլո Պիկասոյի (1881 – 1973) «Նստած կինը» կտավը 43,3 միլիոն ֆունտով (63,4 միլիոն դոլարով) վաճառվել Է Լոնդոնի աճուրդում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: Ինչպես ՏԱՍՍ-ին հայտնել են վաճառքը կազմակերպած Sotheby's աճուրդային տանը, «այս նկարը դարձել Է կուբիզմի ոճով ամենաթանկ գործը, որը երբեւԷ վաճառվել Է աճուրդներում»: Կտավի նախնական արժեքը կազմել Է 28 միլիոն ֆունտ (41 միլիոն դոլար):

Նկարում պատկերված Է հռչակավոր նկարչի սիրուհին՝ Ֆեռնանդա Օլիվիեն: Կտավն ստեղծվել Է 1909 թվականին վարպետի հայրենիքում՝ Օրտա դել Էբրո ավանում:

Հունիսի 21-ին 38,5 մլն ֆունտով (56,4 մլն դոլարով) իրացվել Է նաեւ Ամեդեո Մոդիլյանիի կտավը: Խոսքը վերաբերում Է ֆրանսիացի նկարչուհի եւ բնորդուհի Ժաննա Էբյուտեռնի (1898 – 1920) դիմանկարին, որը եղել Է իտալացի ականավոր գեղանկարչի եւ քանդակագործի ոչ պաշտոնական կինը եւ գլխավոր մուսան:

 

Լուսանկարը` AP


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am