Երևանում՝ 11:07,   8 Մայիս 2024

Եվրո-2016. Daily mail-ը կազմել է խմբային փուլի խորհրդանշական հավաքականը

Եվրո-2016. Daily mail-ը կազմել է խմբային փուլի խորհրդանշական հավաքականը

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բրիտանական Daily mail պարբերականը կազմել է Եվրո-2016-ի խմբային փուլի խորհրդանշանակ հավաքականը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, խորհրդանշական հավաքականում տեղ են գտել հետևյալ ֆուտբոլիստները:

Դարպասապահ` Մայքլ Մաքգովերն (Հյուսիսային Իռլանդիա):

Պաշտպաններ` Դարիո Սռնա (Խորվաթիա), Ռագնար Սիգուրդսոն (Իսլանդիա), Լեոնարդո Բոնուչի (Իտալիա), Ռոբի Բրեդի (Իռլանդիա):

Կիսապաշտպաններ. Գրանիտ Ջակա (Շվեյցարիա), Տոնի Կրոս (Գերմանիա), Անդրես Ինյեստա (Իսպանիա), Դիմիտրի Պայե (Ֆրանսիա), Իվան Պերիշիչ (Խորվաթիա):

Հարձակվող` Գարեթ Բեյլ (Ուելս):

Եվրոպայի ֆուտբոլի 2016թ. առաջնության խմբային փուլն ավարտվել է: Առաջնության մասնակից 24 թիմերից պայքարը կշարունակեն 16 թիմերը: 1/8 եզրափակչի առաջին խաղերը տեղի կունենան հունիսի 25-ին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am