Երևանում՝ 11:07,   3 Մայիս 2024

Քրիստոնեական հավատը հայ ժողովրդի շունչն է. Հռոմի Պապը պատարագ մատուցեց Գյումրիում

 Քրիստոնեական հավատը հայ ժողովրդի շունչն է. Հռոմի Պապը պատարագ մատուցեց 
Գյումրիում

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հռոմի Ֆրանցիսկոս Պապը Գյումրիի Վարդանանց հրապարակում հանդիսավոր սուրբ պատարագ է մատուցել, որի ընթացքում ուղերձ է հղել հայ ժողովրդին:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Հռոմի Պապն իր խոսքը սկսել է Եսայի մարգարեի հետևյալ խոսքերով. «Կվերականգնվեն հին ավերակները, կվերանորոգվեն անբնակ քաղաքները»: «Այս վայրերում, սիրելի քույրեր և եղբայրներ, իրականացել են Եսայի մարգարեի խոսքերը, որ լսեցիք: Անաստվածության երկար տարիների հոգևոր կործանումից, երկրաշարժի սարսափելի նյութական ավերածություններից հետո, այսօր գտնվում ենք այստեղ՝ շնորհակալություն հայտնելու Աստծուն հավատը դավանելու ազատության և առատաձեռնության համար, որ բազում մարդկանց օգնեց վերականգնել իրենց կյանքը՝ հսկայական դժվարություններով հանդերձ»,- ասաց Սրբազան քահանայապետը:

Հռոմի Պապը հավելեց, որ արդար սերը Աստծուց ստացած և ընկերոջ ընծայած սերն է: «Գթառատ եւ թանձրացող սերը քրիստոնյայի այցեքարտն է. ներկայանալու այլ կերպարանքները կարող են շեղիչ և նույնիսկ անօգուտ լինել: Կոչված ենք միշտ կառուցելու  և վերակառուցելու հաղորդությունը առանց  հոգնելու, կոչված ենք կամուրջներ սարքել, ոչ թե պարիսպներ կամ բաժանարար պատնեշներ: Թող հայ ժողովուրդը միշտ ավելի միացած լինի հավատի և սիրո մեջ, և հավատացյալները լավագույն օրինակը կարողանան տալ, համագործակցելով իրար հետ, փոխադարձ հարգանքով և երկխոսությամբ»,- ընդգծեց Հռոմի Ֆրանցիսկոս Պապը:

Նա հավելեց, որ Աստված բնակվում է սիրողի մեջ,  Աստված բնակվում է որտեղ սիրում են իրար, հատկապես որտեղ տկարներին եւ աղքատներին են խնամում: «Նա միշտ օրհնում և պաշտպանում է նրան ով «բարի լուրն է տանում թշվառներին, կոտրված սրտերի վերքերն է պատում և մխիթարում է վշտացածներին: Շատ կարիքն ունենք սրա. կարիքն ունենք քրիստոնյաների, որ հոգնությունից  չխորտակվեն և չհուսալքվեն փոխադարձ անհասկացողություններից, այլ բացվեն Աստծո սիրո ծրագրերին:  Բարի կամքով մարդկանց կարիքը կա, որ գործնականում և ոչ թե խոսքերով օգնեն դժվարության մեջ գտնվող եղբայրներին և քույրերին: Կարիքը կա ավելի արդար հասարակության, որտեղ յուրաքանչյուրը կարողանա արժանավայել կյանք վարել և արդարորեն հատուցվող աշխատանք: Եկել եմ որպես ուխտավոր այս օրհնյալ երկիրը՝ հանդիպելով ձեզ հետ, որ ժամանել եք տարբեր շրջաններից և մոտակա Վրաստանից:  Տեսնում եմ, որ Աստված ձեզ մենակ չի թողել:  Նա այցելել  է ձեր ժողովրդին: Աստված հիշեց ձեր հավատարմությունը Ավետարանին, ձեր հավատի անդրանիկության՝ հիմնված Առաքյալների քարոզչության վրա, որոնց հիշատակն եք տոնում այսօր: Քրիստոնեական հավատը դարձավ հայ  ժողովրդի շունչը և նրա պատմության սիրտը: Այն ձեր ապագայի հույսն է նաև»,- ասաց Սրբազան քահանայապետը:

Սուրբ պատարագի ընթացքում հայ ժողովրդին ուղղված իր ուղերձում Հռոմի Պապը խոսեց նաև Գրիգոր Նարեկացու մասին: «Նա կարապետն ու մարգարեն էր աստվածային ողորմության: Դժվար է գտնել որևէ մեկին, որ հավասարվի նրան մարդկային սրտում թևավորված անդնդային թշվառությունները քննելու առումով: Սակայն նա վերածում է դրանց աստվածային սիրո անդադրուն, արտասվալի եւ վստահ պաղատանքի՝ հաստատելով որ Աստված «պարգևների բաշխողն է, բնությամբ բարի  Նարեկացին ոչ միայն վարդապետ է ուսուցման, այլ հատկապես կյանքի, որովհետև սովորեցնում է, թե ինչքան կարևոր է ճանաչել ինքներս մեզ:  Այս սուրբ վկան մարգարեաբար ներկայացնում է ձեր ժողովրդին: Նա, սակայն, ընդհանրական եկեղեցու վարդապետ է արդեն: Ձեր սիրելի ժողովուրդը ևս՝ տառապելու քաջատեղյակ և հարության զորությամբ, կարողանալու է հավատի վկա և վարդապետ լինել մեզ բոլորիս»,- եզրափակեց Հռոմի Պապը՝ ելույթի ընթացքում մի քանի անգամ մեջբերումներ անելով Գրիգոր Նարեկացու «Մատյան ողբերգության» պոեմից:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am