Երևանում՝ 11:07,   3 Մայիս 2024

Աֆղանական ուժայինները մեկ օրում ոչնչացել են «Իսլամական պետության» ավելի քան 40 զինյալ

Աֆղանական ուժայինները մեկ օրում ոչնչացել են «Իսլամական պետության» ավելի քան 40 
զինյալ

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աֆղանական ուժայինները ոչնչացրել են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման առնվազն 43 զինյալի: «Արմենպրես»-ի տեղեկացմամբ՝ «ՌԻԱ Նովոստի»-ն գրում է, որ այդ մասին ասվում է Աֆղանստանի Պաշտպանության նախարարության հաղորդագրության մեջ:

Ըստ հաղորդագրության՝ ուժայինները չեզոքացրել են 40 ահաբեկիչների և վիրավորել ևս 22 զինյալի աֆղանական-պակիստանյան սահմանին՝ Նանգարհար մարզում: Գազնի շրջանում, որը երկրի կենտրոնական մասում է, ոչնչացվել է ԻՊ երեք զինյալ:

Associated Press-ը հաղորդում է, որ ուրբաթ «Իսլամական պետություն» խմբավորման  զինյալները Նանգարհար մարզում հարձակում են իրագործել: Սպանվել է ութ մարդ՝ նրանց թվում երկու ոստիկաններ և երկու երեխա: Աֆղանստանի զինված ուժերի պատասխանի արդյունքում շուրջ 30 ահաբեկիչ է ոչնչացվել: Գործակալությունը նշում է, որ ԻՊ զինյալներն այրել են առնվազն 25 տուն: Պաշտպանության նախարարությունն իր զեկույցում չի մեկնաբանել մանրամասները հարձակման զոհերի մասին:

Աֆղանստանում վերջին ամիսներին իրավիճակը զգալիորեն լարվել է: «Թալիբան» շարժման գրոհայինները, ավելի վաղ վերահսկողություն հաստատելով երկրի գյուղական համայնքների զգալի մասի վրա, սկսել են հարձակումներ իրականացնել խոշոր քաղաքների վրա: Բացի այդ, երկրում մեծացել է նաև «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման ազդեցությունը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am