Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Լիբանանում Ֆրանսիայի դեսպանը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության նահատակներին

Լիբանանում Ֆրանսիայի դեսպանը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության 
նահատակներին

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լիբանանում Ֆրանսիայի դեսպան Էմանուել Բոնը հուլիսի 20-ին Սուրբ Աստվածածին վանքի վեհարանում հանդիպել է Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Վեհափառ Հայրապետին: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսարանի մամլո դիվանից:

Շուրջ երկու ժամ տևած հանդիպման ընթացքում քննարկվել են Լիբանանի նախագահի ընտրության, Սիրիայի իրավիճակի և Միջին Արևելքում քրիստոնյաների դրության հարցերը: Վեհափառ Հայրապետը ևս մեկ անգամ դատապարտել է հուլիսի 14-ին Ֆրանսիայի Նիս քաղաքում տեղի ունեցած ահաբեկչությունը, որին զոհ գնաց ավելի քան 80 անմեղ քաղաքացի:

Հանդիպմանը հատուկ անդրադարձ եղավ Հայոց ցեղասպանության նկատմամբ Ֆրանսիայի որդեգրած կեցվածքին և առհասարակ հայ ու ֆրանսիացի ժողովուրդների հարաբերություններին:

Դեսպան Բոնն առաջարկել է, որ նման հանդիպումները լինեն հաճախակի` խորհրդակցելու օրակարգային հարցերի մասին: Հանդիպմանը նա իր հարգանքի տուրքն է մատուցել Հայոց ցեղասպանության նահատակներին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am