Երևանում՝ 11:07,   30 Ապրիլ 2024

Գյումրեցի մարզիկները բարձր տրամադրությամբ են մեկնում Բրազիլիա

Գյումրեցի մարզիկները բարձր տրամադրությամբ են մեկնում Բրազիլիա

ԳՅՈՒՄՐԻ, 24  ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գյումրեցի մարզիկները բարձր ու մարտական տրամադրությամբ,  մարզական լավ պատրաստվածությամբ են մեկնում Ռիո դե Ժանեյրո:

 Օգոստոսի 5-ին մեկնարկող Ամառային 31-րդ Oլիմպիական խաղերին ընդառաջ, հուլիսի 24-ին Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանն ընդունեց օլիմպիական խաղերի մասնակից գյումրեցի մարզիկներին ու մարզիչներին: Քաղաքապետը մարզիկներից ու մարզիչներից հետաքրքրվեց մարզիկների մարզական վիճակից, տրամադրվածությունից ու սպասելիքներից: «Շատ մարզիկների երազանքն է օլիմպադային մասնակցելը: Սա արդեն մեծ ձեռքբերում է: Գյումրին ձեր կողքին է: Ես վստահ եմ օլիմպիական  ոսկի Գյումրի կգա»,- նշեց Սամվել Բալասանյանը:

Ակնկալիքները գյումրեցի մարզիկներից մեծ են, մարզիչներն իրենց սաներից օլիմպիական մեդալներ են սպասում, սակայն իրենց ակնկալիքների մասին լրագրողներին չցանկացան բարձրաձայնել՝ ավելի լավ է բարձր արդյունքներից հետո:

«Ամեն ինչ նորմալ է: Նոր ենք ուսումնական հավաքներից եկել ու բարձր տրամադրությամբ ենք  գնումԻնձանից կախված ամեն ինչ կանեմ, որ ամեն ինչ նորմալ լինի»,- «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց ծանրամարտիկ Նազիկ Ավդալյանը՝ հույս հայտնելով, որ Ռիոյում կբարելավի նախկին արդյունքները։

Մարզիչները նշեցին, որ կան Հայաստանից մեծ շատ երկրներ, որոնք այնքան մարզիկ չեն ունենա Օլիմպադայում, իսկ Գյումրին 6 մարզիկով կներկայանա:

«Բավական ոգևորված են մարզիկները մեկնում: Ունենալով բավական լուրջ ներկայացուցչություն՝ 6 մարզիկ ու իմանալով նրանց մարզական վիճակի մասին, լուրջ ակնկալիքներ ունենք բոլորից»,- նշեց Գյումրու քաղաքապետարանի սպորտի բաժնի պետ Մեխակ Ղազարյանը:  

Ռիո դե Ժանեյրոյում կայանալիք Ամառային 31-րդ Oլիմպիական խաղերին Գյումրիից կմասնակցեն Արթուր Ալեքսանյանը՝ հունահռոմեական ըմբշամարտ, Գոռ Մինասյանը՝ ծանրամարտ, Նազիկ Ավդալյանը՝ ծանրամարտ, Հովհաննես Դավթյանը՝ ձյուդո, Արթուր Հովհաննիսյանը՝ բռնցքամարտ, և Հովհաննես Բաչկովը՝ բռնցքամարտ։

 Արմենուհի Մխոյան

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am