Երևանում՝ 11:07,   3 Մայիս 2024

Հովիկ Աբրահամյանը հրաժարվում է ՀՊՏՀ խորհրդի նախագահի պաշտոնից

Հովիկ Աբրահամյանը հրաժարվում է ՀՊՏՀ խորհրդի նախագահի պաշտոնից

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը հրաժարվելու է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի խորհրդի նախագահի պաշտոնից: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ կառավարության նիստում Հովիկ Աբրահամյանը նշեց, որ այդ որոշումն ընդունել է՝ հաշվի առնելով աշխատանքային ծանրաբեռնվածությունը: Վարչապետն առաջարկեց առաջիկա խորհրդի նիստում անցկացնել համալսարանի խորհրդի նախագահի նոր ընտրություններ:  

Միաժամանակ, կառավարությունը հաստատեց Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ռեկտորի ընտրության արդյունքները և այդ պաշտոնում հաստատեց Կորյուն Աթոյանին: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am