Երևանում՝ 11:07,   3 Մայիս 2024

ԼՂՀ սահմանադրական բարեփոխումների հայեցակարգը ներկայացվել է Բակո Սահակյանին

ԼՂՀ սահմանադրական բարեփոխումների հայեցակարգը ներկայացվել է Բակո Սահակյանին

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողովում հուլիսի 30-ին տեղի է ունեցել սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի հերթական նիստը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ԼՂՀ ԱԺ մամուլի ծառայությունից, ամփոփելով հանրային քննարկումների արդյունքները՝ հանձնաժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը նշել է, որ քննարկումների ընթացքում ներկայացված կարծիքներն ու գաղափարները օգտակար էին ու հետաքրքիր և դրանք նպաստել են հանձնաժողովի ամփոփիչ եզրակացությունների ձևավորմանը:

Մասնագիտական հանձնաժողովը միաձայն քվեարկությամբ հաստատել է սահմանադրական բարեփոխումների հայեցակարգը, որը ԼՂՀ նախագահին առընթեր սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի գործունեության կարգի համաձայն առաջարկվել է Հանրապետության Նախագահի հավանությանը:

Հայեցակարգը հավանության արժանանալուց հետո մասնագիտական հանձնաժողովը կշարունակի աշխատանքները՝ սահմանադրական բարեփոխումների նախագծի մշակման ուղղությամբ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am