Երևանում՝ 11:07,   7 Մայիս 2024

Ուկրաինան նշում է անկախության 25-ամյակը

Ուկրաինան նշում է անկախության 25-ամյակը

ԵՐԵՎԱՆ, 24 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Ուկրաինան օգոստոսի 24-ին տոնում է անկախության 25-ամյակը: Ուկրաինայի մայրաքաղաք Կիևի կենտրոնական փողոցներում կազմակերպվել է ռազմական շքերթ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ վկայակոչելով Segodnya.ua-ը, շքերթին մասնակցել է ավելի քան 10000 մարդ:
Հանրապետության տարբեր հատվածներում կազմակերպվելու են անկախությանը նվիրված միջոցառումներ: Ուկրաինայում հայերի միությունը ևս ակտիվ մասնակցություն է ունենալու այդ միջոցառումներին:
Անկախության հռչակագիրը Գերագույն Ռադայի կողմից ընդունվել է 1991 թվականի օգոստոսի 24-ին: Դեկտեմբեր 1-ին անց է կացվել հանրաքվե, որին քաղաքացիների 90,32 տոկոսը աջակցել է անկախությանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am