Երևանում՝ 11:07,   29 Ապրիլ 2024

Վարչապետը հանձնարարեց պատասխանատվության ենթարկել գնման գործընթացը խախտող բոլոր պատասխանատուներին

Վարչապետը հանձնարարեց պատասխանատվության ենթարկել գնման գործընթացը խախտող 
բոլոր պատասխանատուներին

ԵՐԵՎԱՆ, 25 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը հանձնարարեց պատասխանատվության ենթարկել Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության կարիքների համար պետական գնման գործընթացում բոլոր պատասխանատուներին, որոնց գործունեության հետևանքով թերացումներ են արձանագրվել:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Կառավարության նիստում Սպորտի և երիտասարդության հարցերի փոխնախարար Արսեն Քարամյանի ներկայացված նախագծով թույլտվություն խնդրեց նախարարության համար գնման գործընթաց կազամակերպելու համար՝ ավելացնելով, որ 2016 թվականի կարիքները բավարարելու նպատակով գնման գործընթաց իրականացնելու համար պատասխանատու ստորաբաժանումները պետք է 60 աշխատանքային օրվա ընթացքում կազմեին և հաստատեին գնման հայտ։ Սակայն նախարարության կողմից իրականացվելիք որոշ ծրագրերի մասով, մասնավորապես՝ ՀՀ նախագահի մրցանակի համար «Հաշմանդամություն ունեցող լավագույն մարզիկ» մրցույթի անցկացում, «ՀՀ մարզերում և ԼՂՀ-ում հանրապետական մարզական փառատոնի անցկացում», «Նախազորակոչային և զորակոչային տարիքի երիտասարդության հանրապետական ռազմամարզական խաղերի անցկացում», «Հայաստանի Հանրապետություն մանկապատանեկան մարզադպրոցները, մարզաձևերի ազգային ֆեդերացիաները և այլ մարզական հասարակական կազմակերպությունները գույքով ապահովելու մասին» ծրագրերի, ինչպես նաև տրանսպորտային միջոցների տեխնիկական սպասարկման ծառայությունների մասով հնարավոր չի եղել պահպանել որոշման պահանջը:

Նշված որոշման պահանջի չպահպանման համար հիմք է հանդիսացել ծրագրերում ներգրավված մասնակիցների որակավորման չափանիշների մասով պահանջվող փաստաթղթերի և տեխնիկական միջոցների անկոպլեկտայնությունը, առանց որի հնարավոր չէր տեխնիկական բնութագրերում ներառել մատուցվող ծառայությունների վերաբերյալ հստակ տեղեկություններ: Փոխնախարարի խոսքով՝ նախարարության կողմից առ այսօր նման իրավիճակ չէր ստեղծվել, և այդ ծրագրերի իրականացումն ունի խիստ կարևոր նշանակություն նախարարության բնականոն գործունեության ապահովման համար:

«Կարծում եմ, որ այստեղ նախարարությունը բացթողում ունի, պետք է լուրջ զբաղվեք և մրցութային ժամկետները չխախտեք: Հիմա մենք նախադեպը չունեցող որոշում ենք կայացնում, հաջորդ անգամ չի լինելու նման որոշում: Պատասխանատուներին պետք է պատասխանատվության ենթարկեք»,- ասաց Հովիկ Աբրահամյանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am