Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Մանվել Մամոյանը նպատակ ունի Գինեսի ռեկորդների ընդհանուր քանակով դառնալ առաջատար

Մանվել Մամոյանը նպատակ ունի Գինեսի ռեկորդների ընդհանուր քանակով դառնալ 
առաջատար

ԵՐԵՎԱՆ, 25  ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մանվել Մամոյանն ազատության հրապարակում  2 ձեռքի բռունցքների վրա 1 րոպեում հրում-ծալում վարժությունում Գինեսի ռեկորդ սահմանելուց հետո անդրադարձավ իր հետագա պլաններին: «Արմենպրես»-ը հայտնում է, որ Մանվել Մամոյանը պատրաստվում է Գինեսի ռեկորդների գրքում իր ռեկորդների ընդհանուր քանակով դառնալ առաջատար:

«Ցանկություն ունեմ առաջինը ռեկորդներս այնքան ավելացնեմ, որ Հայաստանը ռեկորդների գրքում շատ առաջ անցնի Ադրբեջանից: Այս պահին, եթե չեմ սխալվում, մենք երկու անգամ գերազանցում ենք նրանց: Ելույթներս շատ մարդիկ են դիտում համացանցում, և դրանով ևս փորձում եմ նպաստել Հայաստանի ճանաչման առավել ընդլայնմանը: Նպատակ ունեմ Գինեսի ռեկորդների ցուցանիշը ավելացնել և 40-ից ավելի ռեկորդներ ունենալ: Մի շարք ռեկորդներ ունեմ պահեստում, որոնք պարբերաբար կլինեն: Հիմնականում սեփական մարմնի հետ կապված ռեկորդներ կլինեն, առանց գործիքների»,-նշեց Գինեսի ռեկորդակիրը:

Առաջին վարժությունում ռեկորդը թարմացնելուց հետո Մանվել Մամոյանը փորձեց նոր ռեկորդ սահմանել՝ կատարելով 1 րոպեում մեկ ձեռքով 2 մատների վրա հրում-ծալում վարժությունը: Մամոյանն  առաջին ռեկորդից հետո շատ ուժ էր ծախսել և 2-րդ ռեկորդը չկարողացավ սահմանել: Մարզիկը խոստացավ նույն ռեկորդը սահմանել մի քանի օր հետո: Այս վարժությունում Գինեսի ռեկորդը հավասար է 46-ի:

Լուսանկարները` Էդուարդ Սեպետչյանի


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am