Երևանում՝ 11:07,   8 Մայիս 2024

Իտալիայում երկրաշարժից տուժած տարածքներում արտակարգ դրություն է հայտարարվել

Իտալիայում երկրաշարժից տուժած տարածքներում արտակարգ դրություն է հայտարարվել

ԵՐԵՎԱՆ, 26 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իտալիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը հասել է 250-ի, վիրավորների թիվը հասնում է 368-ի: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով BBC-ը, Իտալիայի վարչապետ Մատեո Ռենցին երկրաշարժից տուժած տարածքներում հայտարարել է արտակարգ դրություն: Իտալիայի վարչապետը խոստացել է նաև տրամադրել հավելյալ 50 մլն եվրո նշված տարածքների վերականգնման աշխատանքների համար:

Որոնողափրկարարական աշխատանքներում ներգրավված են 5000 փրկարարներ:

Ավելի վաղ հաղորդել էինք նաև, որ ճշտվում է Իտալիայում տեղի ունեցած երկրաշարժից տուժածների շրջանում ՀՀ քաղաքացիների և հայերի առկայության մասին տեղեկատվությունը։ Հռոմում ՀՀ դեսպանությունը մշտական կապի մեջ է տեղի իշխանությունների հետ: Իտալիայում ՀՀ դեսպանությունում բացվել է թեժ գիծ՝ Իտալիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով տուժած և օժանդակության կարիք ունեցող ՀՀ քաղաքացիների համար՝ +390687788654:

6,0 մագնիտուդով առաջին ստորգետնյա ցնցումը, սեյսմոլոգների տվյալներով, տեղի է ունեցելտեղական ժամանակով ժամը 03:36-ին (Երեւանի ժամանակով ժամը 05:36-ին): Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվում էր Լացիո մարզի Ակումոլի քաղաքի մոտ՝ 4 կիլոմետրխորության վրա: 5,4 մագնիտուդով երկրորդ ցնցումը գրանցվել է ժամը 04:34-ին Ումբրիայիմարզում:

Երկրի մակերեւույթի ցնցումներ է զգացվել Կենտրոնական Իտալիայի մի շարքքաղաքներում, այդ թվում՝ Հռոմում եւ Բոլոնիայում: Ավերածություններ են գրանցվել ԻտալիայիԼացիոյի, Ումբրիայի եւ Մարկի մարզերում: Առավել տուժել են լեռնային տեղանքում գտնվող բնակավայրերը՝ Ամատրիչեն, Պեսկար դելՏրոնտոն, Ակումուլին: Ստորգետնյա ցնցումներ են զգացվել Հռոմում: Երկրաշարժի աշխարհագրական կոորդինատներն են՝ հյուսիսային լայնության 42.790Օ ևարևելյան երկայնության 13.290Օ: Երկրաշարժի հիպոկենտրոնը գտնվում է 10 կմ խորության վրա:Ստորգետնյա ցնցման ուժգնությունն էպիկենտրոնում կազմել է 6-7 բալ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am