Տորոնտոյի կինոփառատոնի հաղթող Է դարձել «Լա լա լենդ» մյուզիքլը
ԵՐԵՎԱՆ, 19 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամերիկացի ռեժիսոր Դեմիեն Շազելի «Լա լա լենդ» ժապավենն ստացել Է Տորոնտոյի 41-րդ միջազգային կինոփառատոնի գրան պրին՝ հանդիսատեսների համակրանքի մրցանակը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
«Լա լա լենդը» կատակերգական կինոնկար Է ամերիկյան մյուզիքլի ժանրի պատմության վերաբերյալ: Դրանում գլխավոր դերերը կատարել են Էմմա Սթոունը եւ Ռայան Գոսլինգը: Ինչպես նշում են քննադատները, Տորոնտոյի կինոփառատոնում հաղթելուց հետո ֆիլմը շատ մեծ շանսեր ունի ապագայում պայքարելու նաեւ «Օսկար» մրցանակի համար:
Ընդամենը Տորոնտոյի ստուգատեսին , որը մեկնարկել Էր սեպտեմբերի 8-ին, ցուցադրվել են գրեթե 400 ֆիլմեր աշխարհի 83 երկրներից: Այս տարի հանդիսատեսները կարողացան դիտել 296 լիամետրաժ եւ 101 կարճամետրաժ կինոնկարներ:
Ավանդաբար Տորոնտոյի կինոփառատոնի գլխավոր մրցանակը բաժին Է հասնում այն կինոնկարին, որը հաղթում Է հանդիսատեսների քվեարկության արդյունքում: Անցյալ տարի հանդիսականների համակրանքի մրցանակը շահել Էր ռեժիսոր Լեննի Աբրահամսոնի «Սենյակ» կինոդրաման, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում