Երևանում՝ 11:07,   29 Ապրիլ 2024

Ցուցադրվեցին Մեծ Եղեռնից հետո հայ որբերի պատրաստած դրոշներն ու զինանշանները

Ցուցադրվեցին Մեծ Եղեռնից հետո հայ որբերի պատրաստած դրոշներն ու զինանշանները

ԵՐԵՎԱՆ, 20 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության անկախության 25-րդ տարեդարձի առթիվ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում ցուցադրվեցին հազվագյուտ պատմական դրոշներ ու զինանշանային հորինվածքներ, որոնք պատրաստվել են 18-20-րդ դարերի հայ ազատագրական պայքարի տարիներին:

«Ցուցադրության կայացման համար պահանջվել է շուրջ տասը տարի: Այս ցուցանմուշները  մեր ազգային նկարագիրն են` խտացված մեր ազատագրական պայքարի, իղձերի, սպասումների մեջ: Սա մեր պետականության սպասման ամբողջացումն է: Այս իրերը յուրօրինակ կրիչներ են պետական խորհրդանշանների, որ մեր նախապապերը սերունդներ առաջ դրոշմել են տարբեր կրիչների վրա»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` ասաց Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը:

Նրա խոսքով` ցուցանմուշների մեծ մասը ցուցադրվում են առաջին անգամ:

Ցուցանմուշների թվում էին նաեւ գորգեր, փորագրանկարներ, պաստառներ, արծաթե իրեր, նամականիշներ, բացիկներ, գրքեր ու ալբոմներ, ինչպես նաեւ «Մայր Հայաստանի»-ի կերպարով տարբեր հորինվածքներ:

Ցուցադրության մեջ ներառվել են Հայ Յեղափոխական Դաշնակցության պատմության թանգարան-հիմնադրամի, «Արարատ Էսքիճէան» եւ Ամերիկայի հայակական թանգարանների, Հայաստանի ազգային արխիվի, Հայաստանի պատմության թանգարանի, Ազգային գրադարաանի եւ մի շարք այլ թանգարանների նմուշներ:

Ցուցադրված նմուշները ամփոփվել են Հայկ Դեմոյանի հեղինակած եւ «Փյունիկ» համահայկական հիմնադրամի աջակցությամբ տպագրված «Հայկական ազգային խորհրդանշաններ» գրքի մեջ, որի օրինակներն անվճար բաժանվել են սահմանագծին կանգնած զինվորիներին, ինչպես նաեւ  հայաստանյան ու սփյուռքյան բոլոր կրթական հաստատություններին եւ թանգարաններին: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am