Երևանում՝ 11:07,   9 Մայիս 2024

Իվանիշվիլին դեմ չէ, որ Ղարիբաշվիլին Վրաստանի նախագահ դառնա

Իվանիշվիլին դեմ չէ, որ Ղարիբաշվիլին Վրաստանի նախագահ դառնա

ԵՐԵՎԱՆ, 27 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Վրացական երազանք» կառավարող կոալիցիայի հիմնադիր, միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլին չի բացառում, որ Վրաստանի նախկին վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին կմասնակցի 2018 թվականի նախագահական ընտրություններին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Վրաստանի վարչապետի մամուլի ծառայությունը:

Ղարիբաշվիլին, որը պարբերաբար ընդդիմության քննադատության օբյեկտ Էր դառնում, կառավարությունը գլխավորել Է երկու տարի: Նա 2013 թվականի նոյեմբերին այդ պաշտոնում փոխարինել Է Իվանիշվիլիին՝ վերջինիս նախաձեռնությամբ: Ղարիբաշվիլին հասարակայնության համար անսպասելիորեն հրաժարական Է տվել 2015 թվականի դեկտեմբերի վերջին: Պաշտոնաթողությունից հետո ԶԼՄ-ներում քանիցս խոսել են քաղաքականություն Ղարիբաշվիլիի հնարավոր վերադարձի մասին:

«Իմ դիրքորոշումն Է. իսկ ինչու՝ ոչ: Սակայն մինչեւ նախագահական ընտրությունները դեռ շատ ժամանակ կա: Այդ հարցը ես դեռ ոչ մեկի հետ չեմ քննարկել, այդ թվում եւ Իրակլիի հետ: Կարծում եմ, որ Իրակլին երիտասարդ Է եւ կարող Է վրացական քաղաքականության մեջ նշանակալի դեր խաղալ ինչպես մոտ, այնպես Էլ հեռու ապագայում»,-ասել Է Իվանիշվիլին Քվեմո Քարթլիի տարածաշրջանում լրագրողների հետ կայացած հանդիպմանը:

Ղարիբաշվիլին արժանավայել Է ծառայել իր երկրին եւ արժանավայել հեռացել, ընդգծել Է Իվանիշվիլին: «Այսօր ես դա կողջունեի, սակայն երկու տարին հսկայական ժամանակ Է, եւ առայժմ մենք պետք Է սպասենք իրադարձությունների զարգացմանը: Իրակլին կարող Է ցանկանալ ասպարեզ գալ նաեւ մինչ այդ»,-հավելել Է Իվանիշվիլին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am