Երևանում՝ 11:07,   29 Ապրիլ 2024

Լևոն Ալթունյանը խոստովանեց, որ միլիոնատեր է և բացահայտեց աղբյուրը

Լևոն Ալթունյանը խոստովանեց, որ միլիոնատեր է և բացահայտեց աղբյուրը

ԵՐԵՎԱՆ, 29 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ առողջապահության նորանշանակ նախարար Լևոն Ալթունյանը կառավարության նիստից առաջ շտապում էր և պատասխանեց մեկ հարցի: Հարցին՝ նա միլիոնատեր է «Ինգո Արմենիա» ապահովագրական ընկերությա՞ն շնորհիվ, թե՞ բժշկական գործունեության՝ Լևոն Ալթունյանը նշեց. «Բժշկական պրակտիկայով զբաղվում եմ մոտ քսան տարի, կարող եք բժիշկներին հարցնել` հնարավո՞ր է բժշկական գործունեությամբ զբաղվելով՝ միլիոնատեր դառնալ: Պարզ է, որ «Ինգո Արմենիա»-ով է պայմանավորված: Չնայած ես կարող էի հերքել միլիոնատեր լինելու մասին խոսակցությունները»:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ, Ալթունյանը նշեց նաև, որ Մոսկվայի ցանկացած բնակիչ, եթե վաճառի իր բնակարանը, միլիոնատեր կդառնա և ավելացրեց, որ այդ թվում նաև ինքն Է: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am