Երևանում՝ 11:07,   15 Մայիս 2024

Սի Ծինփինը մայիսի 5-10-ը կայցելի Ֆրանսիա, Սերբիա և Հունգարիա

Սի Ծինփինը մայիսի 5-10-ը կայցելի Ֆրանսիա, Սերբիա և Հունգարիա

ԵՐԵՎԱՆ, 29 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Չինաստանի նախագահ Սի Ծինփինը մայիսի 5-ից 10-ը կայցելի Ֆրանսիա, Սերբիա և Հունգարիա։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Չինաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Հուա Չունինը։

«Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի, Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչի, Հունգարիայի նախագահ Տամաշ Շույոկի և վարչապետ Վիկտոր Օրբանի հրավերով Չինաստանի նախագահ Սի Ծինփինը մայիսի 5-ից 10 պետական ​​այցեր կկատարի հիշյալ երեք երկրներ», - Հուա Չունինի խոսքերն է մեջբերում ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am