Yahoo-ն գաղտնի սքանավորել է իր օգտատերերի նամակագրությունը. Reuters
ԵՐԵՎԱՆ, 5 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Yahoo ինտերնետ-ընկերությունը ԱՄՆ-ի հատուկ ծառայությունների պահանջով գաղտնի սքանավորում Էր իր օգտատերերի նամակագրությունը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Reuters-ը՝ հղում անելով իր աղբյուրներին:
Ինչպես պնդում Է գործակալությունը, Yahoo-ն, գաղտնի հրահանգն ստանալուց հետո, ծրագիր Է ստեղծել իր փոստային ծառայության բոլոր օգտատերերի նամակների վերլուծության համար:
Ծրագիրն ստացվող բոլոր հաղորդագրություններն ստուգում Էր սիմվոլների որոշակի զուգորդման առկայության առումով:
Օգտարերերի գրագրությունն ստուգելու պահանջն ստացվել Է կամ Ազգային անվտանգության գործակալությունից, կամ Հետաքննությունների դաշնային բյուրոյից, գրում Է Reuters-ը՝ հղում անելով երեք աղբյուրի, որոնցից երկուսը Yahoo-ի նախկին աշխատակիցներ են: Reuters-ին չի հաջողվել պարզել՝ մյուս ինտերնետ-ընկերություններն ստացել են արդյոք համանման հարցումներ:
«Yahoo-ն օրինապահ ընկերություն Է եւ կատարում Է Միացյալ Նահանգների օրենքները»,-ասված Է BBC-ի համար ինտերնետ հսկայի արած հայտարարության մեջ:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում