Երևանում՝ 11:07,   17 Մայիս 2024

ՀԱՊԿ գագաթնաժողովին Ղազախստանը կներկայացնի վարչապետը

ՀԱՊԿ գագաթնաժողովին Ղազախստանը կներկայացնի վարչապետը

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) Հավաքական անվտանգության խորհրդի` Երևանում կայանալիք նստաշրջանին Ղազախստանը կներկայացնի վարչապետ Բակիջան Սագինտաևը: Այս մասին ի պատասխան «Արմենպրես»-ի հարցին` տեղեկացրեց ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը: «Ղազախական կողմը պաշտոնապես տեղեկացրել է, որ երկիրը ներկայացնելու է վարչապետը»,- ասաց  Բալայանը:

Երևանում հոկտեմբերի 14-ին կկայանա Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) Հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանը, որը կվարի Կազմակերպության Հավաքական անվտանգության խորհրդում 2015-2016թթ. նստաշրջանների միջև ընկած ժամանակահատվածում նախագահությունն ստանձնած Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանը

Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևի աշխատակազմը հայտարարել է, որ նրա ծրագրված այցելությունը չի կայանա` նախագահի մրսածության պատճառով:  


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am