Երևանում՝ 11:07,   30 Ապրիլ 2024

Սպասվող լրահոս. 19.10.2016

Սպասվող լրահոս. 19.10.2016

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես» պետական լրատվական գործակալությունը Լրատվական ռադիոյի եթերում ներկայացնում է այն ամենն, ինչի մասին կկարդաք, կլսեք ու կտեսնեք այսօրվա լրահոսում:

Ի՞նչ խնդիրներ կան անձնական տվյալների պաշտպանության ոլորտում, ի՞նչ քայլեր են ձեռնարկվում դրանց լուծման ուղղությամբ: ՀՀ արդարադատության նախարարության Անձնական տվյալների պաշտպանության գործակալության պետ Շուշան Դոյդոյանը, տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը այսօր` հոկտեմբերի 19-ին, կխոսեն վերը նշված հարցերի շուրջ:

Մ.Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտ- Մատենադարանում տեղի կունենա «Միջուկային հետազոտությունների միացյալ ինստիտուտի օրերը Հայաստանում» խորագրով միջազգային գիտաժողով: Մասնակցում են աշխարհի տարբեր երկրներից  Հայաստան ժամանած ճանաչված գիտնականներ: Գիտաժողովի մասնակիցներին կողջունի ՀՀ ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանը:

Երևանում քննարկվում են հեղինակային իրավունքին առնչվող խնդիրները: ՀՀ մտավոր սեփականության գործակալության հեղինակային իրավունքի և հարակից իրավունքների բաժնի պետ Քրիստինե Համբարյանը կխոսի համապատասխան ոլորտում օրենսդրական փոփոխությունների անհրաժեշտության մասին:

Աշնանը սրվում են շնչառական հիվանդությունները. Ինչպե՞ս կանխարգելել և բուժել դրանք: ՀՀ ԱՆ գլխավոր թոքաբան, ՀՀ վաստակավոր բժիշկ Անդրանիկ Ոսկանյանը կխոսի թեմայի շուրջ:

Հայաստանի  բուսաբանական ինստիտուտում կներկայացվի «Կանաչ Հայաստան» գիրքը, որը պատրաստվել և տպագրվել է «ENPI FLEG» ծրագրի շրջանակում` ֆինանսավորված Եվրոպական Միության և Ավստրիական զարգացման համագործակցության կողմից: Բացման խոսքով հանդես կգան ՀՀ ԳԱԱ Բուսաբանության ինստիտուտի տնօրեն Ժիրայր Վարդանյանը, ՀՀ բնապահպանության փոխնախարար Սիմոն Պապյանը, «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրեն Մարտուն Մաթևոսյանը, Բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Կարեն Մանվելյանը:

Հայաստանի ազգային պատկերասրահում ՀՀ սփյուռքի նախարարության նախաձեռնությամբ  տեղի կունենա գեղանկարիչ, ազգագրագետ Հրազդան Թոքմաջյանի «Գալէմքեարեաններ. Այնթապ, Դամասկոս, Հալէպ» գրքի շնորհանդեսը:  Գրքում ներկայացված են Գալէմքեարեանների պղնձագործության նմուշներն ու ավանդույթները: Միջոցառմանը ներկա կլինեն ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, հասարակական գործիչներ, մտավորականներ:

Գրողների միությունում տեղի կունենա Լեւոն Անանյանի անվան մրցանակների հանձնման արարողություն: «Առնո Բաբաջանյան» համերգասրահում էլ կանցկացվի Մետաքսեի ծննդյան 90-ամյակին նվիրված միջոցառում:

Այս և այլ թեմաների մասին կարող եք մանրամասն ընթերցել armenpress.am կայք էջում և լսել լրատվական ռադիոյի եթերում: Հետևեք մեզ թվիթերում և ֆեյսբուքում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am