Երևանում՝ 11:07,   30 Ապրիլ 2024

Կարեն Կարապետյանը հանձնարարեց վերացնել Հայաստանում ընդերքօգտագործման ոլորտում արհեստական խոչընդոտները

Կարեն Կարապետյանը հանձնարարեց վերացնել Հայաստանում ընդերքօգտագործման ոլորտում 
արհեստական խոչընդոտները

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը անհրաժեշտ է համարում է վերացնել Հայաստանում ընդերքօգտագործման ոլորտում հնարավոր ներդրումների ներգրավման ուղղությամբ արհեստական խոչընդոտները: Այդ առումով, վարչապետն Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանին հանձնարարեց մեկամսյա ժամկետում ուսումնասիրել միջազգային փորձը և ներկայացնել ընդերքօգտագործման և հողօգտագործման իրավունք տրամադրելու վերաբերյալ առաջարկություններ:

«Խոսքն ինչի՞ մասին է. բիզնեսը գալիս է, ընդերքօգտագործման հետ կապված թույլտվությունները ստանում է, հետագայում հողի օգտագործման հետ բազմաթիվ խնդիրներ է ունենում: Մեր խնդիրն է, որպեսզի դաշտը կարգավորենք և բիզնեսին չթողնենք միայնակ այդ խնդիրները լուծելու գործում»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասաց վարչապետը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am