Երևանում՝ 11:07,   29 Ապրիլ 2024

«Զվարթնոց» օդանավակայանում ուղևորահոսքն աճել է 11 տոկոսով

«Զվարթնոց» օդանավակայանում ուղևորահոսքն աճել է 11 տոկոսով

ԵՐԵՎԱՆ, 7 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 2016 թվականի նոյեմբեր ամսին` 2015 թվականի նույն ամսվա հետ համեմատած, «Զվարթնոց» օդանավակայանում գրանցվել է ուղևորհոսքի 29 տոկոս աճ: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունից:

2016 թվականի հունվար-նոյեմբեր ամիսներին ուղևորահոսքը կազմել է 1 916 522 մարդ, որը 11 տոկոսով աճել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ:

«Զվարթնոց» օդանավակայանում 2016 թվականին 11 ամիսներին բեռնափոխադրումը կազմել է 15 848 տոննա ապրանք, որը 84,1 տոկոսով ավելին է, քան 2015 թվականին է եղել:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am