Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Ադրբեջանում դոլարի վաճառքը դադարեցվել է նաեւ սեւ շուկայում

Ադրբեջանում դոլարի վաճառքը դադարեցվել է նաեւ սեւ շուկայում

ԵՐԵՎԱՆ, 7 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանական բանկերի կողմից դոլարի վաճառքը դադարեցնելուց հետո լուրջ իրարանցում է առաջացել նաեւ սեւ շուկայում: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է ադրբեջանական azadliq.info լրատվական գործակալությունը:

Դեկտեմբերի 7-ին դոլարի վաճառքը դադարեցվել է նաեւ Ադրբեջանի սեւ շուկայում:

Երկրում դոլարի վաճառքի կասեցումը առաջ է բերել նոր խնդիրներ, որոնցից ամենամեծը արտասահմանից ներկրումներ կատարող գործարարների առջեւ ծառացած խնդիրներն են, քանի որ դրսի հետ առեւտուրը նրանք իրականացնում են արտարժույթով:

Դեկտեմբերի 7-ին Ադրբեջանում դոլար-մանաթ պաշտոնական փոխարժեքը կազմել է 17, 369 մանաթ:

Նախորդ մեկ ամսվա կտրվածքով Ադրբեջանի սեւ շուկայում դոլար-մանաթ փոխարժեքը երկրում գործող պաշտոնական փոխարժեքի համեմատ ունեցել է 5-6 տոկոսի տարբերություն:

Ադրբեջանի փորձագիտական շրջանակների կանխատեսումների համաձայն` Ադրբեջանում դոլարային իրարանցումը մինչեւ տարեվերջ կշարունակվի:

Կապված ադրբեջանական նավթի էժանացման հետ` անկում է ապրում նաև Ադրբեջանի ազգային արժույթը` մանաթը, քանի որ այդ երկրում գործում է լողացող փոխարժեքի քաղաքականությունը, ինչը հարմարեցվում է նավթի գներին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am