Երևանում՝ 11:07,   18 Մայիս 2024

Որոշ զինատեսակներ Ադրբեջանը չի կարողանա ձեռք բերել Ռուսաստանի կողմից դրանք չվաճառելու դեպքում. Կարեն Բեքարյան

Որոշ զինատեսակներ Ադրբեջանը չի կարողանա ձեռք բերել Ռուսաստանի կողմից դրանք 
չվաճառելու դեպքում. Կարեն Բեքարյան

ԵՐԵՎԱՆ, 22 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայ-ռուսական հարաբերությունների փորձաքարերից մեկը Ռուսաստանի կողմից Ադրբեջանին զենք վաճառելն է: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝   ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի և ՌԴ Դաշնային ժողովի Պետական դումայի ԱՊՀ գործով, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի կոմիտեի չորրորդ համատեղ նիստի շրջանակում նման կարծիք հայտնեց ՀՀ ԱԺ պատգամավոր Կարեն Բեքարյանը:

«Ես ցանկանում եմ, որ հարցին նայենք այլ անկյան ներքո: Կան օբյեկտիվ էլեմենտներ, որոնք հնչում են եւ ունեն կյանքի իրավունք: Սրա տակ պետք է տեսնել բիզնես եւ ուրիշ ոչինչ. կա՞ն ճշմարտության տարրեր, լավ, կան, մինչդեռ հարցն ունի նաև նուրբ կողմեր։ Կան զինատեսակներ, որոնք եթե ՌԴ-ն չվաճառի, ապա Ադրբեջանը ոչ մեկից դրանք ձեռք չի բերի, բացի այդ, ավելի հոգեբանական էլեմենտ գոյություն ունի։ Եթե մեզ դնենք ադրբեջանցիների տեղը և պատկերացնենք, որ զենք ենք գնում Հայաստանի ռազմավարական դաշնակցից, ապա ստացվում է, որ ՌԴ-ն մեզ տալիս է նաև այդ զենքը կիրառելու թույլտվություն»,- ասաց Կարեն Բեքարյանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am